Ալիևը մեղադրել է Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում Լիտվայի իր գործընկեր Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպմանը մեղադրել է Հայաստանին Լաչինի ճանապարհի իրադարձությունները շահարկելու մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նա ասել է, որ Հայաստանը շահարկում է Լաչինի ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար և կեղծ տեղեկությունների հիման վրա պնդում է, որ ճանապարհն իբր փակ է։ Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ ճանապարհը բաց է։ Ապահովված է քաղաքացիական և քաղաքացիական բեռների, ինչպես նաև հումանիտար բեռների ազատ տեղաշարժը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով», - չորեքշաբթի հայտնել է ադրբեջանական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ Ալիևն ընդգծել է «Ադրբեջանի բնական ռեսուրսների անօրինական շահագործման դադարեցման կարևորությունը այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուսական խաղաղապահ ուժերը, և այնտեղից հանցավոր տարրերի դուրսբերումը»։
Նա նաեւ նշել է, որ «Հայկական կողմն արդեն երկու տարուց ավելի է, ինչ օգտագործում է Լաչինի ճանապարհը՝ ականներ, զինամթերք եւ անձնակազմ տեղափոխելու համար»։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...