Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանում իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությամբ
Եվրամիությունը մտահոգված է իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալությամբ, ինչպես նաև վերջերս Էլչին Սադիգովի և Ավազ Զեյնալլիի նախնական կալանքի ժամկետների երկարաձգմամբ:
Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել նրանց, ովքեր գտնվում են անազատության մեջ իրենց հիմնական իրավունքների իրականացման համար, և վերացնել սահմանափակումները Էլչին Սադիգովի նկատմամբ»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ ասված է փաստաթղթում:
Եվրամիությունը նաև հավատարմություն է հայտնել Ադրբեջանի հետ մարդու իրավունքների ոլորտում երկխոսության և համագործակցության շարունակմանը և ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...