«Դժվար է առանց մամայի». ծնողներից բաժանված են մնացել 6 անչափահաս աղջիկները՝ Հայաստանում, 2 անչափահաս տղաները՝ Արցախում
Արցախի մեկ ամսվա շրջափակման հետեւանքով շատ ընտանիքներ ստիպված են ապրել միմյանցից հեռու: Հատկապես ծանր է երեխաների վիճակը, որոնք այս օրերին բաժանված են ծնողներից։
Մարգարյանների 6 անչափահաս աղջիկները՝ Տաթեւը, Ալինան, Ալիսան, Ալվարդը, Լենան ու Սյուզին առանց մոր խնամքի են մնացել Շիրակի մարզի Մայիսյան գյուղում։
NEWS.am-ի հետ զրույցում Դիցուհի Մարգարյանը պատմեց, որ մայրը նախորդ տարվա դեկտեմբերի 11-ին բնակարանի գնման վկայագրի հետ կապված փաստաթղթերի համար գնացել է Արցախ ու ճանապարհի փակվելու հետեւանքով այնտեղ մնացել։
Մեծ քույրը՝ Դիցուհի Մարգարյանը, իր մանկահասակ երեխայի հետ տեղափոխվել է քույրերի մոտ, խնամում է նրանց, դպրոց ճանապարհում, կերակրում։
Աղջիկների միակ եղբայրը՝ Ժիրայրը, զոհվել է 44-օրյա պատերազմում, ինչից հետո ընտանիքն Արցախի Քաշաթաղի շրջանից տեղափոխվել է Շիրակի մարզ։
«Դժվար է առանց մամայի, ինչքան էլ այստեղ լինեմ, իրենց համար լավ կլինի, որ մաման այստեղ լինի։ Լենան զբաղվում է երեխաներով, որ շատ չարություն չանեն, աղմուկ չանեն, Սյուզին երեխաների մաքրությամբ է զբաղվում, ես շորերն եմ լվացում, հաց եմ սարքում, տունն եմ կարգի բերում»,- պատմեց Դիցուհի Մարգարյանը։
Տան ավագ դուստրը նշեց, որ տան կենցաղային պայմանները բարվոք չեն. «Տաք ջուր չկա, գազ չկա, պլիտայի ու վառարանի հույսին ենք, վառելիք են օգնություն տալիս, հացը վառարանի վրա եմ սարքում»։
Համայնքապետարանը երեխաներին խնամակալ է տրամադրել, որն օրվա մեջ 4-5 ժամ նրանց հետ է անցկացնում։
«Նրանք հարազատ չունեն մեզ մոտ։ Ամեն օր կատարում եմ տնայց, 4-5 ժամ մնում եմ երեխաների մոտ։ Հիմա դասերով ենք զբաղվում»,- պատմեց խնամակալ Հռիփսիմե Նահապետյանը։
Մեկ ամիս է՝ ծնողներից բաժանված են նաեւ Արցախի Քաշաթաղի շրջանի Մսմնա գյուղում ապրող Դալլաքյանների երկու անչափահաս որդիները՝ Ալենն ու Էրիկը։
Նրանց ծնողները ճանապարհի փակվելուց առաջ Հայաստան էին գնացել՝ հարազատի հուղարկավորությանը մասնակցելու համար։ Մանկահասակ երեխաներին իրենց հետ էին վերցրել, իսկ Ալենին ու Էրիկին տանը թողել՝ մեկ օրով։
Մեզ հետ զրույցում երեխաների մայրը՝ Անահիտ Երեմյանը, ասաց, որ որդիներն առաջին անգամ են երկար ժամանակով առանց ծնողների տանը միայնակ մնում. «Կարոտում են, ուզում են, որ շուտ գնանք, գիշերները երբեմն չեն քնում, գրում են՝ մամ, քնա՞ծ ես»։
Մայրը պատմեց, որ երեխաները երեկ՝ երեկոյան, տան միակ կովին դրսում ցրտից սատկած են գտել։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն