Իրանի դատարանը Բելգիայի քաղաքացուն մեղավոր է ճանաչել ԱՄՆ կառավարության օգտին լրտեսության մեջ
Իրանի դատական մարմինները Բելգիայի քաղաքացուն մեղավոր են ճանաչել ԱՄՆ կառավարության օգտին լրտեսության մեջ, հաղորդում է Tasnim-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ Բելգիայի քաղաքացին մեղավոր է ճանաչվել այնպիսի հանցագործությունների մեջ, ինչպիսիք են «լրտեսությունն ԱՄՆ թշնամական կառավարության օգտին եւ փողերի լվացումը»։
Աղբյուրը նշել է, որ Իրանի հետախուզության նախարարության ուժերը ձերբակալել են Բելգիայի քաղաքացուն, որն Իրան է ժամանել ԱՄՆ կառավարության օգտին լրտեսության եւ անվտանգության դեմ պայքարի ոլորտում գործող խմբերի միջեւ գումար բաշխելու նպատակով բարեգործական գործունեություն իրականացնող անձի անվան տակ:
Հետաքննության եւ մի շարք դատական նիստերի ավարտից հետո Բելգիայի քաղաքացին մեղավոր է ճանաչվել առնվազն չորս մեղադրանքների եւ հանցավոր արարքների համար, եւ նրա գործով որոշում է կայացվել, հավելել է աղբյուրը:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...