Թեհրանն ԱՄՆ-ի պաշտպանական նոր բյուջեն հակաիրանական է անվանել
ԱՄՆ պաշտպանական բյուջեն հակաիրանական է եւ արտացոլում է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական մտադրությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանաանին, փոխանցում է IRNA-ն։
«Այս օրենքի հակաիրանական բովանդակությունը արտացոլում է, որ ԱՄՆ-ն չի փոխում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ իր թշնամական, սադրիչ եւ զավթողական համոզմունքներն եւ քաղաքականությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Կանաանին ընդգծել է, որ Իրանի եւ այլ երկրների միջեւ երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, համապատասխանում է միջազգային օրենքներին եւ ուղղված չէ որեւէ երրորդ երկրի դեմ, մինչդեռ «ԱՄՆ-ն սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը եւ կայունությանը` ստեղծելով բազմաթիվ ռազմական բազաներ տարածաշրջանում»:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում