Իրանը ձգտում է միասնական հրթիռային ցանց ստեղծել
Իրանը ձգտում է միասնական հրթիռային ցանց ստեղծել, գրում է Tasnim լրատվական գործակալությունը եւ նշում, որ այն կստեղծվի՝ Դիմադրության ճակատի համար անօդաչու թռչող սարքերի միասնական ցանց ստեղծելուց հետո, եւ արդյունքում այս երկու ցանցերը կընդգրկեն աշխարհի ամենակարեւոր տարածաշրջանը հանդիսացող Արեւմտյան Ասիան:
«Այսօր Իսլամական Հանրապետությունը դարձել է տարածաշրջանում առաջին հրթիռային տերությունը եւ աշխարհի առաջատար հրթիռային տերություններից մեկը՝ ճշգրիտ կառավարվող բալիստիկ հրթիռների բազմազան տեսականիով:
Բացի սեփական կարիքները հոգալուց, Իրանը կարողացել է նաեւ կարեւոր քայլեր ձեռնարկել՝ Դիմադրության ճակատի հրթիռների կարիքները բավարարելու ուղղությամբ։
2006 թվականի լիբանանյան պատերազմից հետո ի հայտ են եկել Դիմադրության ճակատի հրթիռային հնարավորությունները, միաժամանակ առաջարկներ են եղել հրթիռային ոլորտում Դիմադրության ճակատի ուժերի հետ Իրանի համագործակցության մասին։
Հրապարակվել են Դիմադրության ճակատի մոտ գտնվող հրթիռների բազմաթիվ կադրեր, որոնցից շատերը նման են իրանական բալիստիկ եւ թեւավոր հրթիռներին:
Մինչեւ 2013 թվականին «Հըզբալլահը»-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շեյխ Նաիմ Քասեմը միանշանակ հայտարարել էր, որ լիբանանյան «Հըզբալլահ»-ի մոտ գտնվող բոլոր հրթիռները իրանական են:
Ըստ այդմ, պարզ էր դարձել, որ լիբանանյան «Հըզբալլահ»-ը ունի բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ եւ ունակ է խոցել գրավյալ տարածքների ամենահեռավոր վայրերը։
Մի քանի տարի անց հրապարակվել էին սիրիական բանակի «Թիշրին» կոչվող հրթիռի կադրերը, որոնք ցույց էին տալիս, որ հրթիռը շատ նման է իրանական «Ֆաթիհ 110» հրթիռին:
Սաուդյան կոալիցիայի՝ Եմեն ներխուժման եւ Եմենի բանակի եւ ժողովրդական կոմիտեների հրթիռային ստորաբաժանումների կողմից Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ իրականացված բազմաթիվ գործողությունների ընթացքում կիրառվել են որոշ հրթիռներ, որոնց նմանատիպ նմուշները առկա են նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերում։ Այսպիսով, ակտիվացել են հրթիռների ոլորտում Իրանի եւ Դիմադրության ճակատի համագործակցության մասին խոսակցությունները։
Եմենում եւ Լիբանանում դիմադրության ուժերը զինված են «երկիր-երկիր», հականավային եւ թեւավոր բալիստիկ հրթիռներով: Հրթիռներ, որոնք ունակ են խոցել բոլոր տեսակի նավերը տարբեր հեռավորությունների վրա՝ պատշաճ ճշգրտությամբ եւ կործանարար ուժով:
Դիմադրության կողմից թեւավոր եւ բալիստիկ հրթիռների ձեռքբերումը կարեւոր է, քանի որ մի կողմից այդ հրթիռները շատ նման են միմյանց, իսկ մյուս կողմից՝ իրանական են:
Իրանի ոչ մի պաշտոնական աղբյուր դեռեւս պաշտոնապես չի հաստատել Եմեն եւ Դիմադրության ճակատ հրթիռներ ուղարկելու մասին լուրերը:
Հավանական է, որ Իրանը ձգտում է ստեղծել մեկ միասնական հրթիռային ցանց Դիմադրության ճակատի համար: Եթե այս նախագիծը կյանքի կոչվի, ապա աշխարհի ամենակարեւոր տարածաշրջանը, այսինքն՝ Արեւմտյան Ասիայի տարածաշրջանը ծածկվելու է Իրանի եւ նրա դաշնակիցների միասնական հրթիռային անօդաչու ցանցի կողմից, եւ ԱՄՆ-ն ու նրա տարածաշրջանային աջակիցները նոր մարտահրավերի առաջ կկանգնեն»:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում