Գերմանիան պաշտոնապես կասեցնում է ձեռնարկությունների արտահանման վարկերն ու ներդրումային երաշխիքները Իրանում
Գերմանիայի կառավարությունը պաշտոնապես կասեցնում է արտահանման վարկերն ու ներդրումների երաշխիքներն Իրանում բիզնեսի համար, հայտնում է AP լրատվական գործակալությունը։
Էկոնոմիկայի նախարարությունը դադարեցրել է նաեւ այլ «տնտեսական ձեւաչափերը», այդ թվում՝ էներգետիկ հարցերի շուրջ երկխոսությունը՝ «Իրանում տիրող շատ լուրջ իրավիճակի» պատճառով։
Արտահանման վարկերի երաշխիքները պաշտպանում են գերմանական ընկերություններին կորուստներից, երբ արտահանումը չի վճարվում։ Ներդրումների երաշխիքները տրամադրվում են գերմանական ընկերությունների ուղղակի ներդրումները քաղաքական ռիսկից պաշտպանելու համար այն երկրներում, որտեղ դրանք գոյություն ունեն։
Նախարարությունը նշել է, որ Իրանում այս գործիքների օգտագործումը հետաձգվել է տասնամյակներով, մինչեւ 2016 թվականին սկսվել է «կարճ բացման փուլը»՝ համաշխարհային տերությունների, այդ թվում՝ Գերմանիայի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության արդյունքում: Նշվում է, որ այս ընթացքում մի քանի նախագծերի համար տրվել կամ երկարաձգվել են երաշխիքներ, սակայն 2019 թվականից ի վեր նորերը չեն եղել։
Գերմանիայի կառավարությունն այժմ որոշել է «ամբողջովին կասեցնել» երաշխիքները, եւ բացառություններ կարող են արվել միայն այն դեպքում, եթե կան համոզիչ մարդասիրական պատճառներ:
Նախարարության տվյալներով՝ Գերմանիայի եւ Իրանի միջեւ առեւտուրը 2021 թվականին կազմել է 1,76 միլիարդ եվրո, իսկ այս տարվա առաջին ինն ամիսներին՝ 1,49 միլիարդ եվրո։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Սահարայի ավազները սպիտակել են