Մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունք չի ընդունվում․ Զախարովան՝ Փաշինյանի հայտարարության մասին
Կարող եմ ասել հակառակը․ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմը կատարում է իր առաքելությունը։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները։
«Ձեռնարկվում են քայլեր, աշխատանքներ են տարվում իրավիճակը կայունացնելու համար։ Նրանց, ովքեր չգիտեն կամ հիմնվում են քաղաքական հայտարարությունների վրա, ուզում եմ հիշեցնել, որ մինչ այդ բազմիցս իրավիճակի սրում եղել է, եղել են խնդիրներ, կողմերը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել, իսկ ռուս խաղաղապահներն արել են ամեն ինչ՝ իրավիճակը կայունացնելու համար, եւ դա նրանց մոտ ստացվել է։ Ուստի մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունք չի ընդունվում»,-ասել է Զախարովան։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն