Թուրքիան ձգտում է մեկ տարվա ընթացքում երկիրը էներգետիկ հանգույցի վերածելու նախագիծ սկսել
Թուրքիան ձգտում է մեկ տարվա ընթացքում երկիրը էներգետիկ հանգույցի վերածելու նախագիծ սկսել։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է Sabah-ը։
«Այս հարցը պետք է առանձին գնահատվի իրավական, առեւտրային եւ տեխնիկական տեսանկյունից»,- ասել է Դոնմեզը: Նա հստակեցրել է, որ նման էներգետիկ հանգույցը կախված կլինի ոչ միայն ռուսական գազից, այլեւ դիվերսիֆիկացված աղբյուրներից։ «Մենք բանակցում ենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ այլ երկրների հետ։ Պարոն Պուտինը նման առաջարկ ուներ։ Նրա եւ նմանատիպ առաջարկներն օգնեցին արագացնել գործընթացը»:
Նշելով, որ այս նախագծի իրականացումը չի կարելի սպասել երեքից հինգ ամսվա ընթացքում, նախարարն ասել է. «Մեր նպատակն է մեկ տարվա ընթացքում ստեղծել նման շուկա։ Միգուցե անցումային շրջանում սկսենք ավելի սահմանափակ քանակությամբ շուկաներից… Բնական գազը գալիս է ոչ միայն Ռուսաստանից, մենք արդեն ունենք համագործակցություն Մոսկվայի հետ պայմանագրերի հիման վրա։ Մենք գնում ենք այս գազը, քանի որ դրա կարիքն ունենք։ Նման շուկայի համար մեզ անհրաժեշտ են նոր պայմանագրեր եւ նոր մատակարարներ»,- ասել է Դոնմեզը՝ մատնանշելով, որ Թուրքիայի սեփական սպառումը կազմում է մոտ 55-60 միլիարդ խորանարդ մետր։
«Եվրոպա գազ արտահանելու եւ վաճառելու համար նոր պայմանագրեր են անհրաժեշտ», թեեւ դեռ հայտնի չէ, թե ովքեր են լինելու այդ նոր մատակարարներն ու գնորդները։ Նման շուկան, էներգետիկ հանգույցի կառուցման շրջանակներում, գնորդներին հնարավորություն կտա ընտրելու, թե որ մատակարարից կցանկանան գնել իրենց գազը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում