Չինաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով եւ դրա հումանիտար հետեւանքներով
Չինաստանը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով եւ դրա հումանիտար հետեւանքներով։ Այս մասին այսօր Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի հայտարարության հիման վրա հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։
«Կարծում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով։ Ռուսաստանն այս առումով մեծ աշխատանք է կատարել եւ դրական առաջընթաց է գրանցել։ Հուսով ենք, որ Ռուսաստանի եւ այլ շահագրգիռ կողմերի միջնորդական ջանքերով Լաչինի միջանցքի շուրջ կողմերի միջեւ առկա տարաձայնությունները հնարավորինս արագ կլուծվեն։
Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, ընդհանուր անվտանգության ձեռքբերումը եւ համագործակցության զարգացումը բխում է երկու երկրների շահերից։Վերջին տարիներին Հայաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը երեք համատեղ հայտարարություն են ընդունել՝ պայմանավորվել են ռազմական գործողությունների դադարեցման, տնտեսական, տրանսպորտային համագործակցության եւ սահմանի մասին։ Ելնելով այս հայտարարություններից՝ մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին հանդիպել միմյանց հետ եւ պատշաճ կերպով լուծել երկու երկրների միջեւ վեճը՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի հիման վրա։ Մենք աջակցում ենք ցանկացած դիվանագիտական ջանքերի, որոնք նպաստում են այս նպատակին եւ կառուցողական դեր կխաղան այս հարցում»,- ասել է նա։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում