Վրաստանն ավիատեխնիկա է նվեր ստացել Թուրքիայից
Վրաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիայի կառավարությունից հատուկ տեխնիկա Է ստացել երկրի ավիացիոն և հակաօդային պաշտպանության հնարավորությունները բարձրացնելու նպատակով, հայտնում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։ Այդ մասին տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Վրաստանի ՊՆ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել են Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն, Պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Իրակլի Չիչինաձեն և Վրաստանում Թուրքիայի դեսպան Ալի Քաան Օրբայը։
«Օդային և հակաօդային պաշտպանության հրամանատարությունը թուրքական կողմից անվճար ստացել է երկու միավոր հատուկ տեխնիկա՝ օդանավակայանի համար և պահեստամասեր՝ UH-1H ուղղաթիռների համար: Ավելի ուշ ստորագրվել է տեխնիկայի փոխանցման արձանագրություն»,- ասվում է տարածված հայտարարության մեջ։
Տեխնիկայի փոխանցման արարողությունը տեղի է ունեցել Թբիլիսիի մերձակայքում գտնվող Մառնեուլի քաղաքի (Քվեմո Քարթլիի մարզ) ավիաբազայում։ Գերատեսչությունում նշում են, որ Վրաստանն ու Թուրքիան համագործակցում են պաշտպանության ոլորտում։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Սահարայի ավազները սպիտակել են