Իրանում կալանավորել են հակակառավարական ցույցերին սատարող հայտնի դերասանուհուն
Իրանի իշխանությունները կալանավորել են երկրում ամենահայտնի դերասանուհիներից մեկին՝ ցուցարարներին աջակցություն հայտնելու համար։ Նրան ներկայացվել են ցույցերի մասին «սուտ տարածելու» մեղադրանքներ։
Դերասանուհի Թարանե Ալիդոսթին անթաքույց քննադատել է Իրանի կառավարության՝ անկարգությունները ճնշելու փորձերը, իսկ նոյեմբերին Ինսթագրամում հրապարակել էր լուսանկար առանց հիջաբի՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության։ Անցած շաբաթ նա Ինսթագրամում հրապարակել է գրառում, որում դատապարտել է հակակառավարական ցույցերի մասնակցի մահապատիժը։
38-ամյա կինն իր հրապարակման մեջ քննադատել էր միջազգային կազմակերպություններին այն բանի համար, որ նրանք չեն խանգարել Մոհսեն Շեքարիի մահապատժին։ Դեկտեմբերի 8-ին նրան կախել էին՝ մեղադրելով կառավարամետ կիսառազմական խմբավորման անդամ Բասիջի դեմ հարձակման, ինչպես նաեւ Թեհրանի փողոցներից մեկում երթեւեկին խանգարելու մեջ։
«Նրա անունը Մոհսեն Շեքարի էր։ Յուրաքանչյուր միջազգային կազմակերպություն, որը հետեւում է այս արյունահեղությանը եւ ոչ մի բան չի անում՝ մարդկային խայտառակություն է»,- գրել էր նա։
IRNA պետական տեղեկատվականան գործակալության հրապարակման համաձայն՝ դերասանուհին ձերբակալվել է ոստիկանության կողմից, քանի որ չի կարողացել որեւէ «փաստաթուղթ ներկայացնել, որոնք կհաստատեին իր պնդումները»։
Դերասանուհու օգտահաշիվը, որն 8 մլն բաժանորդ ունի, վերջերս փակվել է։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում