Ադրբեջանի տարածքում երկու ստորգետնյա ցնցում է գրանցվել
Ադրբեջանի երկու շրջաններում դեկտեմբերի 16-ին երկրաշարժեր են տեղի ունեցել։
Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը, հայտնում են, որ 3,9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 23:04-ին Սաաթլինի սեյսմակայանից 22 կմ դեպի հարավ-արեւելք։ Էպիկենտրոնին մոտ գտնվող բնակելի թաղամասերում երկրաշարժը զգացվել է մինչեւ 3 բալ ուժգնությամբ: Փորձագետները հայտնում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 37 կմ խորության վրա:
3,2 մագնիտուդով երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել 23:09-ին Շեմախի տարածքում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գոբուստանի սեյսմակայանից 24 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 24 կմ խորության վրա։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում