Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների մասնակցին 2 իրավապահի սպանելու համար
Իրանում մահապատժի է ենթարկվել անկարգությունների մասնակիցը, որը մեղավոր է ճանաչվել անվտանգության ուժերի երկու անդամների վրա հարձակվելու և նրանց սպանելու մեջ։ Այս մասին տեղեկանում ենք CNN-ի հրապարակումից:
Հաղորդվում է, որ մահապատժի ենթարկվածը՝ Մաջիդռեզա Ռահնավարդը, նոյեմբերի 17-ին Մաշհադ քաղաքում դանակով մահացու վիրավորել Է երկու ուժայինների և փախել, իսկ ճանապարհին վիրավորել է 4 մարդու: Ռահնավարդին Մաշհադում հրապարակային կերպով կախաղան են բարձրացրել այսօր առավոտյան: Նա երկրորդ մարդն է, որ մահապատժի է ենթարկվում 2022 թ.-ի ցույցերի առնչությամբ: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ դեկտեմբերի 8-ին մահապատժի էր ենթարկվել Մոհսեն Շեքարին:
Բողոքի ակցիաների ընթացքում ևս մի քանի իրանցի է մահապատժի դատապարտվել: Իրանում բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերից՝ 22-ամյա քուրդ աղջկա՝ Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո. նա ձերբակալվել էր բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու համար և նրանց հսկողության տակ գտնվելու ընթացքում մահացել էր:
Ըստ պաշտոնական վարկածի՝ հարցաքննության ժամանակ Ամինին սրտի նոպա էր ունեցել, որից մահացել էր։ Սակայն սոցցանցերում տեղեկություն Էր տարածվել, թե Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Հոկտեմբերի 7-ին Իրանի դատաբժշկական կազմակերպությունը պաշտոնական զեկույց էր հրապարակել աղջկա մահվան պատճառների մասին, որտեղ նշված Էր, որ նրան վնասվածքներ չեն պատճառվել: Իրանի իշխանությունները երկրում տեղի ունեցող խռովությունները հրահրելու մեջ բազմիցս մեղադրել են արևմտյան երկրներին՝ նշելով, որ նրանք ցույցերն օգտագործում են Իրանի ներքին գործերին միջամտելու համար:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում