Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալու Հիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածը Ամփոփվել է Առողջ սննդի շաբաթը՝ նվիրված Դպրոցական սննդի միջազգային օրվան USS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազա Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում 16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքը Կենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխությունները ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026 Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համար ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվել Խորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխային Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր

ՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալուՀիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածըԱմփոփվել է Առողջ սննդի շաբաթը՝ նվիրված Դպրոցական սննդի միջազգային օրվանUSS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաԱրաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքըԿենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխություններըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համարԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվելԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխայինՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՎթարային ջրանջատում Արարատի մարզումՀորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ ԱրաղչիԹատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ըԵրևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմինԱրմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացելՄայրաքաղաքի այն հատվածները, որտեղ մայթեր չկան, գույքագրվել ենԱնհրաժեշտ է պարզել, թե ուր է գնացել Ուկրաինային տրամադրված օգնությունըԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն. նախաձեռնվել է քրեական վարույթԵրևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմինԹրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. ԶախարովաՏեսչական մարմնի ղեկավարի կինն ավելի հարուստ է. նախկին ոստիկանի ունեցվածքի մի մասըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանովԼարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել ԱվիվինԱՄՆ-ն շատ հիասթափված է ՆԱՏՕ-ից. Թրամփ«Հեզբոլլահ»-ին զինաթափելու համար ԱՄՆ-ն կոչ է արել Սիրիային զորքեր ուղարկել ԼիբանանԵրիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներԻՀՊԿ հաստատել է «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամռեզա Սոլեյմանիի մահըԱրտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտելՀրթիռակոծվել է Բուշերի ատոմակայանը Իրանը հաստատել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա II-ըԲաղդադում ԱՄՆ դեսպանատան վրայով անցնող անօդաչու թռչող սարք է խոցվելԲայրամովը և Արաղչին քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասինՆախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորելԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էՀայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափովԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի
Հայաստան

Բաքուն չի էլ թաքցնում, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է այլև Հայաստանը

Zham.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, երկրի ցանկացած զորավարժություն ունի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական նպատակներ: Այս օրերին թուրք-ադրբեջանական զորավարժությունների գլխավոր թիրախն է հռչակվել Իրանը: Հասկանալի է, որ այդ երկիրը ծանր վիճակում է գտնվում իր ներքին խնդիրներով: Պարզ է նաև, որ այդ խնդիրները ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ բնույթի են։

Հասկանալի է նաև, որ Իրանի ներքին գործերի մեջ ներգրավված են իր բոլոր թշնամիները, այդ թվում Թուրքիան և Ադրբեջանը:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ պետք է արձանագրել, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման պատճառն ոչ միայն կապված է Իրանի ներքին խնդիրների հետ:

Հիշեցնենք, երբ Ադրբեջանն ու Թուրքիան լկտիաբար հայտարարում էին, թե ամեն գնով «բացելու են», այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը», ապա նրանց հոխորտանքներին ամենահստակը հակադարձեցին Թեհրանից: Ավելին, իրանական իշխանությունները հստակ հայտարարեցին, որ թույլ չեն տա, որ ադրբեջանական զորքերը ներխուժեն հայկական Սյունիք, ուժով բացելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Պետք է նշել, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար Իրանի նման պահվածքը թեև հասկանալի էր, սակայն Թեհրանի այս կոշտ պահվածքը ինչ-որ չափ անսպասելի էր: Մանավանդ, որ Մոսկվայի դիրորոշումը այս հարցում ավելի շատ լղոզված բնույթ ուներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ այնքան էր շփոթված, որ Ադրբեջանին առաջարկեց Հայաստանին միջազգային ատյաններում դատի տալով, պոկել «Զանգեզուրյան միջանցքի» բացման «լեգիտիմ իրավունքը»։ Այս ամենը ցույց տվեց, որ Թուրքայում և Ադրբեջանում ամենևին էլ չեն ցանկանում Հայաստանի հետ անկեղծ խաղաղություն հաստատել, ինչ զիջումների էլ որ գնա Երևանը:

Նրանց համար Հայաստանը աշխարհաքաղաքական «կույրաղիք է», որը պետք է հեռացվի կամ ուժով, կամ էլ խաբելով, խաղաղ ճանապարհով, եթե ուժով հնարավոր չէ դա իրականացնել:

Իսկ այսօր թուրք-ադրբեջանական զորավարժությունների քարոզչական մեքենայի հիմնական թեզն այն է, որ պետք է հասնել այն նպատակին, որ Իրանը չկարողանա խոչնդոտել «Զանգեզուրյան միջանցքի» բացմանը: Այսինքն, Անկարան և Բաքուն չեն էլ թաքցնում իրենց վերջնանպատակը, այն է գրավել Հայաստանի հարավային մասը, որն իր հերթին վերջ կդնի հայկական պետականության գոյությանը շատ հասկանալի պատճառներով, քանզի անդամատված հայկական պետությունը այլևս ոչ մեկին պետք չի լինի և կդառնա ընդամենը տարածք, որը ամիսների ընթացքում կնվաճվի Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից:

Սա է իրականությունը: