«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովումը ժամանակի պահանջն է»․ Ալիև
«Պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ լինել»։ Այս մասին ասվում է Բաքվում ընթացող «Անվտանգություն և համագործակցություն. քաղաքական կուսակցությունների դերը» թեմայով Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի (ICAPP) մասնակիցներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հղած ուղերձում։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և անվտանգության ապահովումը, միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա, ժամանակի պահանջն է։ Այս տեսանկյունից ողջունելի են քաղաքական կուսակցությունների գիտելիքների և փորձի փոխանակումը, համագործակցության հնարավորությունների ընդլայնումը՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու նպատակով»,- ընդգծել է Ալիևը։
Ալիևը նշել է նաև, որ ժամանակակից ժամանակաշրջանում «երբ ձևավորվում է նոր աշխարհակարգ, որն ուղեկցվում է միջազգային հարաբերությունների համակարգում լուրջ ցնցումներով, անհրաժեշտություն է առաջացել, որ քաղաքական կուսակցությունները և միջազգային կազմակերպությունները վերագնահատեն իրենց դիրքորոշումներն ու հնարավորությունները՝ ազդելու տարբեր իրադարձությունների վրա»:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Սահարայի ավազները սպիտակել են