Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասին ՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերը Իսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով ՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինել Ծաղկաձորում 24 ժամ ջուր չի լինի Ես չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. Թրամփ Սամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան «Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթ Արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը Մասկատում Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո Գուտերեշ Իրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». Նեթանյահու Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց

Իրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրելԴուք սփյուռքում կարևոր գործունեություն եք ծավալում, ինչն անգնահատելի էԿրթահամալիրները կառուցում ենք ու աջակցում, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցենԿաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացելԱՄՆ-ն և Իսրայելը ավելի քան 16,000 թիրախ են խոցել ԻրանումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 19-ից 20-ըԻրանը այլևս ի վիճակի չէ հարստացնել ուրան կամ արտադրել բալիստիկ հրթիռներՄետրոպոլիտենն անցել է մեկ գծով երկկողմանի երթեւեկությանԱռանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտըԻսրայելը hարվածել է սիրիական վարչակարգին պատկանող ենթակառուցվածքային օբյեկտներինԲացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու թույլտվությունըԵՄ-ն կոչ է արել Մերձավոր Արևելքում էներգետիկ հարվածների մորատորիում հայտարարելՀեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն ՈւկրաինաՀոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում․ պարզաբանումԻրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANAԱՄՆ Դաշնային գեղարվեստի հանձնաժողովը հաստատել է Դոնալդ Թրամփի պատկերով հուշադրամը. BBCՓեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգըԻրանի hարձակումները շարքից հանել են Քաթարի հեղուկացված բնական գազի արտահանման հզորությունների 17%-ըԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է ԱՄՆ-ի կողմից վերահսկվող Ադ-Զաֆրա բազային ԱՄԷ-ումՃապոնիան դատապարտnւմ է Իրանի գործողությունները
Հարեվաններ

Ալիեւի եւ Էրդողանի բիզնեսը Ղարաբաղում. ԶԼՄ

Կարծիք կա, որ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանա-թուրքական կապերը հասցրել են ամենաբարձր մակարդակի։ Բայց այդ կապերը չեն սահմանափակվում միայն ռազմավարական այնպիսի ոլորտներով, ինչպիսին են Թուրքիան ոչ թանկ էներգիայով մատակարարելը եւ Ադրբեջանի կամ Ղարաբաղի անվտանգության ապահովումը։ Վերջերս կատարված հետաքննությունն այս ցուցակին ավելացրել է նաեւ երկու նախագահների ընդհանուր բիզնես-հետաքրքրվածությունները։

100 մլն դոլար արժողությամբ նոր նախագիծը, որն իրականացնում են Ալիեւի եւ Էրդողանի ընտանիքների անդամները, մեկ անգամ եւս ցույց է տալիս, թե որքան սերտ կապեր գոյություն ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Թուրքիան դարձել է այն երկրներից մեկը, որը բոլորից շատ է շահել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակից 2020թ. պատերազմում։

Պատերազմի ժամանակ Թուրքիան օգնում էր Ադրբեջանին, եւ հիմա այդ օգնությունն ավելի քան փոխհատուցվում է։ Էրդողանին մոտ կանգնած ընկերությունները ստորագրել են վերականգնողական աշխատանքների առասպելական թանկ պայմանագրեր Ադրբեջանի վերադարձրած տարածքներում եւ հատկապես Ղարաբաղում։ Բայց երկու նախագահների հարաբերությունները դուրս են գալիս քաղաքականության եւ անգամ բիզնեսի շրջանակներից. Ալիեւի եւ Էրդողանի ընտանիքները գործընկերներ են Զանգիլանի շրջանի նոր գյուղատնտեսական համալիրում։

2021թ. հոկտեմբերի սկզբին Ալիեւը եւ Էրդողանը դրեցին DOST ագրոպարկի հիմքը։ Իսկ հոկտեմբերի 20-ին նորից այցելեցին այնտեղ, երբ Զանգիլան էին եկել բացելու նոր օդանավակայանը, որը կառուցվել է Հայաստանի եւ Իրանի հետ սահմանից ոչ հեռու։ Ասում են, թե Dost ագրոպարկի ստեղծումը 100 մլն դոլար կարժենա։ Այստեղ կաճեցվեն 10 հազար գլուխ խոշոր անասուններ, կաշխատի 500 մարդ։ Էրդողանին Ղարաբաղ կատարած այցի ժամանակ ուղեկցողների մեջ էր նաեւ Dost Agropark-ի ներդրողը, Dost Ziraat ընկերության սեփականատեր Աբդուլքադիր Կարագյոզը։ Նրան Էրդողանի հետ կապում են ոչ միայն գործնական, այլեւ բարեկամական կապերը՝ Կարագյոզն ամուսնացած է Էրդողանի զարմուհու հետ։ 2016թ. ամուսնությունից հետո Կարագյոզն իր գլխավորած մեկ այլ ընկերության միջոցով սկսեց շահել պետական տենդերները։ Ընդ որում՝ այդ տենդերների մեծ մասում նրա ընկերությունը միակ մասնակիցն էր։

Բացի այդ, հարսանիքից հետո նա ուժեղացրեց հսկողությունը Dost ընկերությունում, որի համասեփականատերերից մեկն էր դեռեւս 2010թ.։ 2017թ. մյուս բաժնետերերը դուրս եկան ընկերությունից, իսկ նրանց տեղը զբաղեցրին Էրդողանի մյուս երկու զարմիկները՝ Ուսամե Էրդողանը եւ Ահմեթ Էնես Իլգենը։ Իհարկե, Թուրքիայի առեւտրային ռեեստրի համաձայն՝ 2020թ. նրանք նույնպես թողեցին բեմահարթակը, եւ ներկա պահին Կարագյոզը Dost Ziraat-ի միակ սեփականատերն է։

Ադրբեջանական կողմից նոր ագրոպարկի ներդրողն է Pasha Investments ընկերությունը, որը մտնում է Մեհրիբան Ալիեւայի՝ երկրի առաջին փոխնախագահի եւ Իլհամ Ալիեւի կնոջ ընտանիքին պատկանող Pasha Holding-ի մեջ։ Ագրոպարկի կառավարումը եւս գտնվում է Էրդողանի դաշնակիցներից մեկի ձեռքում։ Դա Մեհմեթ Զեքի Թուղրուլն է, որը Dost Ziraat-ի վարչության փոխնախագահն էր եւ Էրդողանի կուսակցության երիտասարդական թեւի վարչության անդամը։

Հոկտեմբերի 20-ի այցի ժամանակ երկու նախագահները կարճ պատասխանել են լրագրողների հարցերին։ Բայց Կարագյոզը միակ գործարարը չէ Էրդողանի շրջապատում։ Կան նաեւ, օրինակ, Kalyon Holding-ի վարչության նախագահ Ջեմալ Քալըօնչուն, Cengiz Holding-ի վարչության նախագահ Մեհմեթ Չենգիզը եւ Demirören Holding-ի վարչության նախագահ Յըլդըրըմ Դեմիրյորենը։ Բոլոր երեքն էլ ուղեկցում էին Էրդողանին Ղարաբաղում։ Ջաբրայիլում ունեցած իր ելույթում Էրդողանը նշել է այնտեղի ճանապարհի վատ վիճակի մասին։ «Ես կարծում եմ, որ մեկ տարի հետո մենք կտեսնենք Ջաբրայիլի ճանապարհը լրիվ այլ վիճակում, որովհետեւ այստեղ լուրջ քայլեր են ձեռնարկվում՝ կապված ենթակառուցվածքային հարցերի հետ»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ քայլերը ձեռնարկում են Cengiz եւ Kalyon ընկերությունները։

Եվ չնայած նրանք ընտանեկան կապեր չունեն Էրդողանի հետ, այնուամենայնիվ, նրա կարեւոր քաղաքական դաշնակիցներն են։ Cengiz-ը եւ Kalyon-ը մտնում են այսպես կոչված «Հինգի բանդայի» մեջ՝ թուրքական ընկերությունների հնգյակ, որոնք սերտորեն կապված են Էրդողանի եւ կառավարող կուսակցության հետ։ Էրդողանի կառավարման տարիներին նրանք ստացել են պետական պայմանագրերի մեծ մասը։ Իսկ հիմա Kalyonը եւ Cengiz-ը ստացել են պայմանագրեր Ղարաբաղում, ներառյալ ճանապարհների շինարարությունը եւ ոսկու ու պղնձի հանքերի շահագործումը։ Kalyon-ը կառուցում է Հորադիզ-Աղբենդ երկաթգիծը։ Այն պետք է դառնա տրանսպորտային երթուղու մի մասը, որը ադրբեջանական Նախիջեւանի էքսկլավը կապելու է Ադրբեջանի հետ Հայաստանի միջով։ Նախագիծը գնահատվում է ավելի քան 180 մլն դոլար, իսկ դրա ավարտը նախատեսված է 2023թ.։

«Հինգի բանդայի» մյուս ընկերությունը՝ Kolin İnşaat-ը, նույնպես ստացել է Ղարաբաղում ճանապարհների կառուցման շահեկան պայմանագիր։ Այն կառուցելու է «Հաղթանակի ճանապարհը», որը տանելու է դեպի Շուշի։ Այդ ճանապարհը նա կառուցելու է ադրբեջանական Azvirt ընկերության հետ համատեղ։ Kolin-ը մասնակցել է նաեւ շուկայի շինարարությանը, որը գտնվում է Զանգիլանի Աղալի գյուղի Թուրք-ադրբեջանական բարեկամության փողոցում, որտեղ վերջերս վերաբնակեցրել են ադրբեջանցիների առաջին «խմբաքանակին»։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կառավարությունը Ղարաբաղի վերականգնման եւ վերակառուցման համար հատկացրել է մոտ 3 մլրդ դոլար։ Պայմանագրեր են ստացել նաեւ այլ երկրների ընկերությունները, որոնց Ադրբեջանը բարեկամական է համարում։ Օրինակ՝ Իտալիան, Իսրայելը եւ Մեծ Բրիտանիան։ Բայց ամենից շատ, թերեւս, բաժին է հասել Թուրքիային։ Բաքվում Թուրքիայի գլխավոր առեւտրային խորհրդական Յակուպ Սեֆերի խոսքով՝ Ղարաբաղում աշխատում է մոտ 30 թուրքական ընկերություն։ «Այդ ընկերություններն արդեն ներդրել են 1 մլրդ դոլար, եւ այդ գումարը շարունակելու է ավելանալ»,- տեղեկացրել է Սեֆերը։

Թուրքական եւս մեկ խոշոր ընկերություն՝ Demirören Holding-ը, պաշտոնապես ոչ մի նախագիծ չի ստացել՝ կապված Ղարաբաղի հետ, բայց փոխարենը շահել է այլ խոշոր պայմանագրեր Ադրբեջանում։ Օրինակ՝ պետական վիճակախաղի կառավարման տասնամյա պայմանագիրը։ Այն ստորագրել է նաեւ փոխըմբռնման հուշագիր էկոնոմիկայի նախարարության հետ՝ 40 մլն դոլար արժողությամբ դեղագործական գործարան կառուցելու վերաբերյալ։ Իր սեպտեմբերյան հարցազրույցում, պատասխանելով իտալական ընկերությունների կողմից Ղարաբաղում շինարարական պայմանագրեր ստանալու հեռանկարների մասին հարցին, Իլհամ Ալիեւն ասել է, որ Իտալիան երկրորդ տեղում է լինելու Թուրքիայից հետո։ «Նա մեր հարեւանն է, եւ շատ հայտնի շինարարական ընկերություններ ունի»,- ասել է Ալիեւը՝ նկատի ունենալով Թուրքիան։ «Որովհետեւ Թուրքիան միեւնույն ժամանակ նաեւ մեր դաշնակիցն ու մտերիմ բարեկամն է»,- ավելացրել է նա։