Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը
Հարեվաններ

Հետապնդումներ, ձերբակալություններ․ Ալիևի «խաղաղության մենաշնորհը» կամ ինչպես է Բաքուն պայքարում հակապատերազմական կոչեր հնչեցնողների դեմ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո խնդիրներից մեկը, որը հուզում է ադրբեջանական հասարակական-քաղաքական ակտիվիստներին, հետապնդումներն են, որոնց ենթարկվում են պատերազմին դեմ հանդես եկողներն ու խաղաղության կոչեր հնչեցնողները։ 2020 թվականին Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում բոլոր նրանք, ովքեր հակապատերազմական դիրքորոշում էին հայտնում, ենթարկվել են Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից հետապնդումների։ Եվ այս միտումը շարունակվում է մինչ օրս, գրում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ն։

2022 թվականի սեպտեմբերի 20-ին քաղաքական ակտիվիստ, «Դեմոկրատիա 1918» շարժման ղեկավար Ահմեդ Մամեդլին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի կողմից 30-օրյա ազատազրկման է դատապարտվել՝ «ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու և «մանր խուլիգանության» համար։ Մամեդլին, սակայն, նշում է, որ իրականում իրեն ձերբակալել են սոցիալական ցանցերում հրապարակումների համար, որոնցում խաղաղության կոչ է անում և քննադատում երկրի նախագահին։

«Երբ սկսվեցին Հայաստանի հետ սահմանին բախումները (խոսքը սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի մասին է), ես Ֆեյսբուքում և Թվիթերում Իլհամ Ալիևին անվանեցի այդ բախումների գլխավոր մեղավորը։ Ես գրել եմ, որ սահմանի խախտման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Իլհամ Ալիևի վրա։ Նա դրա համար պատասխանատվություն է կրում ոչ միայն ադրբեջանցի, այլև հայ ժողովրդի առջև։ Այնուհետև ես Թվիթերում մի քանի կոչ գրեցի ադրբեջանցի ժողովրդին ուղղված՝ «Մի՛ վստահեք մի մարդու, որը խլում է ձեր բոլոր իրավունքները, զրկում է ձեզ բոլոր հիմնարար իրավունքներից։ Ինչքան կապվեք նրա հետ, այնքան նա կճնշի ձեզ»»,- լրատվամիջոցին ասել է Մամեդլին, որն արդեն ազատության մեջ է։

«Այն ժամանակ, երբ նրանք բախվում են պատերազմի սարսափներին, կորցրել են սիրելիներին, դեմ են հանդես գալիս ներկա ռազմական գործողություններին, իրենց ստեղնաշարերի դիմաց նստած արյունարբուները մարդկանց մղում են մահվան։ Ո՛չ պատերազմին։ Իլհամ Ալիևը բռնապետ է, որի ձեռքերն արյունով են ներկված»,- նման գրառումներ է արել Մամդելին, որի համար էլ սեպտեմբերի 20-ին նրան ձերբակալել են։

Ակտիվիստը պատմել է, որ Իսլամ Սաֆարլի փողոցում քաղաքացիական հագուստով հինգ ոստիկաններ իրեն կանգնեցրել են և տարել ոստիկանության 9-րդ բաժին։ Այնտեղ ուժով խլել են հեռախոսը և պահանջել հանել արգելափակումն ու ջնջել բոլոր գրառումները։ Մամեդլին դա չի արել, որի համար էլ արձանագրություն են կազմել։ Նա նաև պատմել է, որ բանտում գտնվելու ընթացքում բռնության չի ենթարկվել, սակայն միջնորդների միջոցով ստացել է ամենատարբեր առաջարկներ։

Մասնավորապես, առաջարկել են շարունակել քննադատել իշխանությանը, դա խնդիր չէ, նույնիսկ երկրի ղեկավարությանը, բայց «կան թեմաներ, որոնց մասին կարող են խոսել միայն իրենք, այն է՝ ժողովուրդների բարեկամությունը և խաղաղությունը»։ «Խաղաղությունը նախագահ Իլհամ Ալիևի մենաշնորհն է, նա չի ցանկանում, որ որևէ մեկը դրան խառնվի։ Իլհամ Ալիևը տարիներ շարունակ «խաղաղության բանակցություններ» է վարում, բայց ո՛չ հանրությունը, ո՛չ նրա հակառակորդները ոչինչ չգիտեն այդ մասին։

Հանրային տարածքում միայն մանիպուլյատիվ տեղեկատվություն է հայտնվում, որ, իբր, Ադրբեջանը խաղաղության փորձեր է անում, բայց ոչինչ չի լինում։ Բայց մենք չգիտենք, թե որն է անձամբ Իլհամ Ալիևի դերը խաղաղության հասնելու համար։ Միգուցե նա, ինչպես բոլոր ավտորիտար ղեկավարները, շահագրգռված է, որ իր երկրում լինեն թեժ կետեր, որպեսզի երկիրը մշտապես պատերազմական իրավիճակում լինի, և մարդկանց ուշադրությունը երբեք չանցնի ներքին խնդիրներին։ Նա անընդհատ արտաքին թշնամի է փնտրում, քանի որ հակառակ դեպքում չի կարողանա դիմակայել ներքին խնդիրներին։

Դրա համար էլ չի ցանկանում այլընտրանքային խաղաղության դիսկուրսի գոյություն՝ բացի նրանցից, որն ինքն է վարում։ Եվ եթե ինչ-որ մեկը, բացի իրենից, հանդես է գալիս խաղաղության առաջարկներով կամ պահանջներով, կամ առանց իր իմացության, համագործակցում է հայ համայնքի ու կազմակերպությունների հետ՝ խթանելու Հարավային Կովկասում խաղաղ գործընթացները, ապա դա Ալիևին ձեռնտու չէ։ Ուստի նա ամեն կերպ կանխում է դա»,- ասել է Մամեդլին։ Նա միակն ու առաջինը չէ, որ Ադրբեջանում խաղաղության կոչերի համար հեռապնդումերի է ենթարկվել։

Մասնավորապես, քաղաքացիական ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին կանչվել է Գլխավոր դատախազություն այն բանից հետո, երբ Twitter-ում կիսվել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մեջբերումով. «Քանի դեռ ժողովրդի ազատությանը վտանգ չկա, պատերազմ սկսելը հանցագործություն է»։ Այս հակապատերազմական թվիթի պատճառով այս տարվա օգոստոսի 4-ին Ռուստամ Իսմայիլբեյլիին պաշտոնական նախազգուշացում է տրվել Դատախազության մասին օրենքի 22-րդ հոդվածի հիման վրա։

«Աթաթուրքի մեջբերումով իմ գրառումը նվիրված էր նրան, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և խաղաղության հայտարարության ստորագրումից երկու տարի անց էլ երկու երկրների միջև առճակատումներն ու մարտերը կրկին ու կրկին բռնկվում են, և դժգոհությունն այս ամենից մեծանում է։ Նույն օրը երեկոյան նրանք ինձ հրավիրեցին Դատախազություն՝ չբացատրելով պատճառը»,- ասել է Իսմայիլբեյլին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում, որ հասարակության մեջ հնչեն այլընտրանքային կարծիքներ, որոնք դուրս են գալիս հենց իշխանության կողմից քարոզվող խաղաղ քաղաքականության սահմաններից։

«Գլխավորը, ինչին նրանք հասնում են, այլակարծության, այլընտրանքային դիսկուրսի բացակայությունն է։ Եթե ​​պետությունն ինչ-որ քարոզչություն է անում, ապա դրա դեմ չպետք է արտահայտվել։ Նրանք ձգտում են կանխել իրենց պաշտոնական քարոզչությունից տարբերվող կարծիքների տարածումը, ճնշում գործադրել նրանց վրա, որոնք դեմ են իշխանության հռետորաբանությանը և գործողություններին։

Իշխանությունները մտադիր են սանկցիա կիրառել խաղաղ քաղաքականության վերաբերյալ այլախոհության նկատմամբ»,- պատմել է ակտիվիստը։ Նա նշել է, որ պետությունը պահանջում է, որ բոլորը խաղաղության թեմային վերաբերվեն այնպես, ինչպես ինքը։ Ակտիվիստ Գիյաս Իբրահիմովն էլ, որը 2020 թվականի աշնանը հայտնվել է պետական ​​անվտանգության ծառայությունում հակապատերազմական գրառումների պատճառով, նույնպես ճնշումների և հալածանքների պատճառը բացատրում է աշխարհընկալման տարբերությամբ։

«2020 թվականին միայն մի փոքր, մարգինալացված խումբ էր դեմ պատերազմին: Քչերն էին այն ժամանակ դեմ պետության վարած քաղաքականությանը, որովհետև պատերազմի ժամանակ դրա դեմ արտահայտվելը քաջություն էր պահանջում։ Իսկ ընդհանրապես, մարդիկ պատերազմի ժամանակ իսկապես պաշտպանում էին պետության գործողությունները։ Իսկ իշխանությունները կարող էին հանգիստ ճնշում գործադրել՝ պատճառաբանելով, որ ժողովուրդը դժգոհ է իմ հակապատերազմական դիրքորոշումից»,- պատմել է Իբրահիմովը։ Ըստ նրա՝ հիմա իրավիճակը փոխվել է, սակայն փորձերը՝ ստիպել լռել նրանց, ովքեր այլընտրանքային դիրքորոշում են արտահայտում Իլհամ Ալիևի կողմից մենաշնորհային խաղաղության թեմայով, շարունակվում են։ Իբրահիմովը նշել է, որ 2022թ․ պատերազմի դեմ ավելի շատ հակառակորդներ կան։

Լրատվամիջոցին իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը հայտնել է, որ խաղաղության կոչերի համար հետապնդումները հանդիսանում են խոսքի ազատության իրավունքի խախտում։ «Ե՛վ մեր երկրի սահմանադրությունը, և՛ մեր ստորագրած միջազգային կոնվենցիաները երաշխավորում են խոսքի ազատության իրավունքը։ Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։ Խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։ Իսկ խաղաղ կոչերը նման դեպքերին չեն վերաբերում։ Հետևաբար, հալածանքը խաղաղություն քարոզելու և խաղաղության կոչ անելու համար օրենքով անընդունելի է։ Եթե ​​որևէ մեկը ճնշումների է ենթարկվել նման բողոքարկումների համար, կարող է դիմել տեղական դատարաններ: Իսկ եթե տեղական դատարանները չբավարարեն բողոքը, ապա կարող եք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- պարզաբանել է Ջաֆարովը։

Տեղի իրավապաշտպաններն ընդգծում են, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են խոսքի ազատության իրավունքը։ Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2021 թվականին Ադրբեջանում 6 մարդ քրեական պատասխանատվության է ենթարկվել սոցցանցերում գրառումներ կատարելու համար։ Ի սեպ, բանտում Մամեդլիից պահանջել են խաղաղության մասին այլևս գրառումներ չանել և, չենթարկվելու դեպքում, սպառնացել են բանակ ուղարկել, սակայն նա հայտնել է, որ մտադիր է շարունակել խաղաղության կոչերը։