Սփյուռքի հանձնակատարը կատարում է Չավուշօղլուի հրահանգները. Իշխան Սաղաթելյան
Սովորաբար համահայկական խորհրդաժողովները մեր ժողովրդի ջանքերը միավորելու, միասնություն, համերաշխություն ստեղծելու, համահայկական օրակարգեր քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով են տեղի ունենում. Դա է տրամաբանությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Երեւանում մեկնարկող Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2020-ին:
«Սրանց գագաթնաժողովը Սփյուռքը պառակտելու, նոր լարվածություն ստեղծելու, իրենց էժան եւ մանր քայլերով իրենք ոչ թե համահայկական գագաթնաժողով են անում մեր ուժերը համախմբելու եւ մեր օրակարգերն առաջ տանելու, այլ Սփյուռքը պառակտելու համար:
Հանձնակատար ունեն, որը, ըստ էության, իր քայլերով ու գործողություններով Ադրբեջանի կամ Թուրքիայի որեւէ դեսպանի կամ հանձնակատարի գործունեությունից չի տարբերվում: Երբ դու քո առջեւ նպատակ ես դրել քանդել 100-ամյա ավանդական կառույցների գործունեությունը, պառակտել եւ փորձել Սփյուռքում լարվածություն ստեղծել, դու առնվազն կատարում ես Չավուշօղլուի հրահանգները, ով անընդհատ ասում է, որ Սփյուռքը մեզ համար սպառնալիք է:
Երբ դու մեր հայանպաստ գործիչներին, օրինակ Մուրադ Փափազյանին եւ մեր մյուս ընկերներին արգելում ես գալ Հայաստան, դու ոնց կարող ես խոսել համահայկական օրակարգերի մասին: Դա ընդամենը շոու է, որեւէ լուրջ կազմակերպություն այդ միջոցառմանը չի մասնակցում: Երկու Վեհափառները բոյկոտել են այդ միջոցառումը, դա արդեն ամեն ինչ ասում է: Այդ իրավիճակում պետք է ամաչեին ու հեռանային: Սա հերթական պառակտիչ, քայքայիչ գործողությունն է»,-հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Սփյւոռքի հարցերվ հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարեց, որ համաժողովին բոլոր հրավերներն ուղարկվել են անհատների, որեւէ կազմակերպության հրավեր չի ուղարկվել:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում