Էրդողանը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խնդիրներ չի տեսնում Հայաստանի տարածքով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հարցում։ Նա այս մասին հայտարարել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցը Պրահայում, Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովի շրջանակում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։
Նրա խոսքով՝ Պրահայում տեղի է ունեցել հանդիպում նեղ շրջանակով։ «Այդ նեղ շրջանակում եղել են Փաշինյանը, ինչպես նաեւ (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Ալիեւը եւ Հունգարիայի վարչապետ Օրբանը։ Դրանից հետո, իհարկե, մենք ունեցել ենք պատվիրակությունների հանդիպում եւ, իհարկե, մենք քննարկել ենք այդ հարցերը։ Բայց ես ոչ մի խնդիր չեմ տեսնում Զանգեզուրի միջանցքի հարցում»,- նշել է նա։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում