Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին հաղորդումները պետք է հետաքննվեն. Մարկ Ռյուտե
Հոկտեմբերի 5-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, պատասխանելով Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ պատգամավորների հարցերին, հայտարարեց, որ Նիդեռլանդները սատարում է Եվրամիության մոտեցումը։ Այս մասին հայտնել են Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից։
Օրակարգում էին Պրահայում կայանալիք ԵՄ երկու հանդիպումները, մասնավորապես՝ հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի նիստը եւ հոկտեմբերի 7-ին Եվրոպական խորհրդի նիստը:
Բանավեճի ընթացքում, որի մեծ մասը նվիրված էր ուկրաինական պատերազմին, պատգամավորներն անդրադարձան նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին Եվրոպական քաղաքական համայնքի նիստին հրավիրելու հարցին։
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ վարչապետ Մարկ Ռյուտեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բռնությունները չափազանց մտահոգիչ է անվանել եւ մատնանշել է ԵՄ դերը հետագա էսկալացիայի կանխման եւ բանակցությունների վերսկսման գործում։ Նա նաեւ նշել է, որ մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները եւ ռազմական հանցագործությունները պետք է հետաքննվեն։
Վարչապետը նշել է, որ Նիդեռլանդները կողմ է անկախ, չեզոք եւ անաչառ հետաքննությանը։ Նրա խոսքով՝ այդ թեման քննարկվել է Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում