«Փողոցները մաքրա՞ծ ա ուզում տա Ալիևին, ջարդում-առգրավում ա, մի կտոր հաց եմ աշխատում»․ առևտրականներ (տեսանյութ)
Փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներն ահազանգում են՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանի, ինչպես նաև ոստիկանության տասնյակ ծառայողներ ուժի կիրառմամբ առգրավել են իրենց օրվա ապրուստը։
168.am-ը զրուցել է Մաշտոցի պողոտայում փողոցային առևտուր իրականացնող քաղաքացիների հետ, լսել նրանց մտահոգությունները։
Տարածքում փողոցային առևտրի միջոցով օրվա հաց վաստակող քաղաքացիների մեծ մասը կանայք են, բոլորը՝ սոցիալապես խոցելի կարգավիճակում։ Ասում են՝ եթե այս աշխատանքը չլինի, պարզապես չեն կարող գոյատևել, քանի որ մեծ մասը վարձով են ապրում, խնամքին ունեն անչափահաս երեխաներ, նպաստ և թոշակ չեն ստանում։
Առևտրականները պահանջում են, որպեսզի քաղաքային իշխանությունը նախ համապատասխան տաղավարներ հատկացնի Մաշտոցի պողոտայում, հետո նոր միայն իրենց ապրանքն առգրավի։ Քաղաքացիները հիշեցրեցին, որ ժամանակին առևտուր են արել Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայում, որը վերջին տարիներին դարձել է սուպերմարկետ։
«Փողոցները մաքրա՞ծ ա ուզում տա Ալիևին, ջարդում-առգրավում ա, մի կտոր հաց եմ աշխատում»,- ասացին առևտրականները։
Հիշեցնենք, որ Կառավարության օգոստոսի 18-ի նիստում գործադիրը հաստատել է Երևանի քաղաքապետարանի մշակած օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ համայնքը կարող է ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնող կամ ծառայություն մատուցող անձանցից առգրավել, ապա դատական կարգով բռնագրավել ծառայություն մատուցելիս վաճառվող ապրանքը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պարզաբանել էր՝ ինչպես Երևան քաղաքը, այնպես էլ բազմաթիվ այլ համայնքներ բախվում են փողոցային առևտրի խնդրին․ ինչքան էլ տույժեր, վարչական ակտեր են կիրառում, խնդիրը չի կարգավորվում։
Նիկոլ Փաշինյանն էլ անդրադառնալով փողոցային առևտուրը վերացնելու ուղղությամբ իշխանության տարբեր մարմինների գործադրվող քայլերին ուղղված քննադատություններին, թե այդ մարդիկ նման ձևով են տուն պահում, այսպես էր արձագանքել․
«Իսկ ո՞վ է ասել, որ փողոցային առևտրով պետք է ընտանիք պահեք, նախարարն ասում է՝ երկրում բորդյուր շարող չունենք…»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում