Առաջնագծում իրադրության փոփոխություն չկա. Շրջափակման մեջ գտնվողն ադրբեջանական ջոկատը դեռ հետ չի քաշվել. ՊՆ խոսնակ
Առավոտյան ժամը 8.30-ի դրությամբ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Հակառակորդի կողմից ցանկացած վիրավորի դեպքում ՊՆ-ն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է զոհվածների անունները չհրապարակելուն, նա նշեց. «ՊՆ-ն երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ: Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են վերջնական ճշգրտումից հետո»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե արդյոք Հայաստանի սահմաններին հակառակորդը շարունակում է ուժերի կուտակել. «Զինված ուժերը ողջ ծավալով կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը, աչալրջորեն իրականացնում պետական սահմանի եւ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար նախատեսված բոլոր խնդիրները»,-ասաց Արամ Թորոսյանը:
Անդրադառնալով դիրքային հնարավոր կորուստներին, ՊՆ խոսնակն ասաց. «Բոլոր տեսակի ճշգրտման աշխատանքներ են իրականացվում՝ եւ նյութական, եւ այլ: Կորուստների ճշգրտման աշխատաբնքներ են իրականացվում, այդ աշխատանքների լիարժեք ավարտին ՊՆ-ն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի»:
Հարցին, թե հաջողվե՞լ է ադրբեջանական խմբերին հեռացնել Ջերմուկի ուղղությամբ հայկական տարածքներից, թե՞ ինչպես ԳՇ պետն ասաց՝ սպասում եք, որ պաշարները վերջանան եւ ինքնուրույն հետ գնան, ՊՆ խոսնակը պատասխանեց. «ԳՇ պետի կողմից իրավիճակը ներկայացնելուց հետո իրավիճակի որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանական մի ջոկատ, մոտ 10-12 հոգանոց, շրջափակման մեջ է եւ եթե սնունդ եւ այլ ռեսուրսներ չստանա, հետ կքաշվի եւ կմիանա իրենց մնացած ուժերին:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում