Էրդողանը ցանկություն է հայտնել հանդիպել Ասադի հետ. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ցանկություն է հայտնել հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, եթե Սիրիայի ղեկավարը մասնակցի Ուզբեկստանում ՇՀԿ-ի գագաթաժողովին, գրում է թուրքական կառավարամետ Hurriyet թերթը: Սակայն Ասադը չի գագաթաժողովին չի ժամանել։
Հաղորդումը հայտնվել է այն բանից հետո, երբ չորս աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ թուրքական հետախուզության ղեկավարը վերջին շաբաթների ընթացքում մի քանի հանդիպում է ունեցել իր սիրիացի գործընկերոջ հետ Դամասկոսում:
Hurriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին հայտնել է, որ Էրդողանը Ասադի մասին մեկնաբանություններն արել է երկուշաբթի իշխող ԱԶԿ կուսակցության դռնփակ հանդիպման ժամանակ։
«Ես կցանկանայի, որ Ասադը գար Ուզբեկստան, եւ ես կխոսեի նրա հետ։ Բայց նա չի կարող այնտեղ գալ»,- կուսակցական ժողովի ժամանակ Էրդողանի խոսքերը մեջբերում է Սելվին։ «Նա պատերազմի գնաց ապստամբների հետ՝ իր իշխանությունը պահելու համար։ Նա որոշեց պաշտպանել իր իշխանությունը։ Նա մտածում էր իր վերահսկողության տակ գտնվող տարածքների պաշտպանության մասին։ Բայց նա չկարողացավ մեծ տարածքներ պաշտպանել»,- ասել է Էրդողանը:


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
Սահարայի ավազները սպիտակել են