Պուտինն ու Էրդողանը քննարկել են Զապորոժյեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ հացահատիկի գործարքը
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որում հաստատել են երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերն ընդլայնելու մտադրությունը, այդ թվում՝ էներգետիկ հատուկ նախագծերի խթանումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, Էրդողանը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ։
Նախագահները քննարկել են իրավիճակն Ուկրաինայում. զրույցի ընթացքում Էրդողանը նշել է Ռուսաստանի կառուցողական դերը ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը Զապորոժիեի ատոմակայանում կազմակերպելու գործում։ ԱՆդրադարձ է եղել նաեւ հացահատիկի եռակողմ գործարքի կազմակերպմանը։
Պուտինի եւ Էրդողանի նախորդ բանակցությունները տեղի են ունեցել օգոստոսի 5-ին Սոչիում։ Բանակցություններից հետո պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, ինչպես նաեւ պայմանավորվել են սկսել Թուրքիա ռուսական գազի մատակարարումների մասնակի վճարումը ռուբլով, գրում է «Կոմերսանտ»-ը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում