Էրդողանն օգտագործում է Պուտինի հետ հանդիպումը եւ Ուկրաինայից ցորենի դուրսբերումն ընտրություններից առաջ. Euractiv
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետության ղեկավարի ընտրությունների նախօրեին, որոնք տեղի են ունենալու հաջորդ տարի, շեշտադրում է միջազգային ասպարեզում իր դիվանագիտական հաղթանակների շարքը գրել է Euractiv-ը։
Պարբերականի մեկնաբանների կարծիքով՝ Թուրքիայի նախագահը փորձում է շեղել ընտրողներին լուրջ տնտեսական խնդիրներից՝ կենտրոնանալով արտաքին քաղաքականությունում ունեցած ձեռքբերումների վրա։
Ինչպես նշվել է, Էրդողանն ուշադրությունը սեւեռում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում օգոստոսի սկզբին տեղի ունեցած բանակցությունների, ինչպես նաեւ ուկրաինական ցորենի արտահանման հաջող վերսկսման վրա։
«Թուրքիան ամենաուժեղ քաղաքական, ռազմական եւ դիվանագիտական շրջան է ապրում»,- ասել է նա Ռուսաստանից վերադառնալուց հետո։
Ընդ որում՝ Euractiv-ը նշել է, որ Էրդողանի առաջընթացը համաշխարհային ասպարեզում խիստ հակասում է Թուրքիայի ներսում մռայլ տնտեսական վիճակին, այդ թվում մինչեւ 79 տոկոս գնաճի եւ լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին։ Պարբերականի վարկածով՝ այս խնդիրներն ակտիվորեն օգտագործում են պետության ղեկավարի ընդդիմախոսները, եւ ընդհանուր առմամբ գալիք ընտրությունները կարող են ամենամեծ փորձությունը դառնալ նախագահի համար, որը երկրում փաստացի կառավարում է արդեն մոտ 20 տարի։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում