«Bayraktar»-ը Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կկառուցի. դեսպան
Թուրքական «Bayraktar» ընկերությունը Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կկառուցի, ընկերությունն արդեն գրանցել եւ հողատարածք է գնել։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում այդ երկրի դեսպան Վասիլի Բոդնարը։
«Գործարանը կկառուցվի։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ կառավարությունը հավանություն տվեց երկկողմ համաձայնագրին եւ այն ուղարկեց խորհրդարան՝ վավերացման։ Կարտադրվեն շարժիչներ, այլ պահեստամասեր, անիվներ, շատ այլ բաներ, եւ կարող են օգտագործվել ինքնաթիռների համար:
Ե՛վ պատերազմից առաջ, եւ՛ հիմա պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտը մեր հարաբերությունների շարժիչ ուժն է։ Չնայած պատերազմին՝ մեր ընկերությունները շարունակում են կատարել իրենց պարտավորությունները։ Թերեւս ոչ այնպիսի ծավալներով, ինչպես նախատեսված է, բայց նրանք չեն թողնում այս գործը»,-ասել է նա։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում