«Փաշինյանի թիմակիցները ձայնի համար խոստացել էին՝ չուլկու, ներքին շորերի գործարան կբացենք․ ոչ մի գործարան էլ չկա․․․»․ զրույց Սոթքի բնակչի հետ
168.am-ի նկարահանող խումբը պարբերաբար շրջում է Հայաստանի տարբեր մարզերով, լինում տարբեր համայնքներում, լսում գյուղացիների մտահոգությունները տարբեր խնդիրների շուրջ։
Օրերս մեր նկարահանող խումբն մեկնել էր Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ, որը 2020 թվականի պատերազմից հետո դարձել է սահմանամերձ, իսկ 2021 թվականի մայիսի 12-ից թշնամու զինյալները դիրքավորվել են գյուղի վերևի սարերում և պարբերաբար կրակոցներ են արձակում թե՛ հայկական դիրքերի, թե՛ խաղաղ բնակչության վրա։
Սոթքի 68-ամյա բնակիչ Զենֆիրա Հակոբյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում համեմատաբար իրավիճակը հանգիստ է, գյուղացիներն իրենց առօրյա գործերով են զբաղվում․
«Սոթքում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ՝ կարտոշկա են ցանում, գարի են ցանում, ցորեն են ցանում։ Ով կարողանում է՝ նա էլ ցանում է, ով ուժ չունի՝ չի կարողանում ցանի, անասնապահությամբ հաստատ զբաղվում են․․․»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում