Ադրբեջանում գեներալներին երկարաժամկետ ազատազրկման կդատապարտեն
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում դատախազը եզրափակիչ ելույթ է ունեցել լուծարված Ազգային անվտանգության նախարարության (ԱԱՆ) նախկին բարձրաստիճան սպաների դատավարության ժամանակ։ Ըստ Turan-ի՝ նա առաջարկել է ԱԱՆ հետաքննչական վարչության նախկին ղեկավար Մովլամ Շիխալիեւին 14 տարվա, Յասին Մամեդովին՝ 12, Վուսալ Ալեքպերովին՝ 11, Սահիբ Ալեքպերովին 10 տարվա ազատազրկման դատապարտել:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 30-ին։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ 2008-2014 թթ. ԱԱՆ Քննչական վարչության նախկին պետ Մովլամ Շիխալիեւը, ԱԱՆ քննչական վարչության նախկին պետ Վուսալ Ալեքպերովը, Նախաքննչական վարչության պետի նախկին տեղակալ Յասին Մամեդովը եւ Վարչության պետի նախկին տեղակալ Սահիբ Ալեքպերովը կազմակերպված կերպով յուրացրել են հետախուզման մեջ գտնվողների ունեցվածքը եւ խոշոր չափերի կաշառք են շորթել։ Այդ սպաները մեղադրվում են հսկայական չափի կաշառքներ վերցնելու մեջ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում