Սերդար Քըլըչը Հայաստանի հետ սահմանամերձ Կարս է այցելել
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչն իր թիմի հետ նախօրեին Հայաստանի հետ սահմակից Կարս է այցելել, հայտնում է «Gazetekars»-ը։ Քըլըչն այցելել է Անիի ավերակներ, Կարսին հարակից Բողաթեֆե գյուղում գործող Պանրի թանգարան, Կարսում գտնվող Պատերազմի պատմության թանգարան, եղել նաեւ Հայաստանի հետ սահմանի՝ Ակյակա գյուղի՝ այս պահին չգործող անցակետ, որից քիչ հեռավորության վրա Շիրակի մարզի Ախուրիկ գյուղն ու հայկական կողմի անցակետն են։ Հաղորդվում է, որ Քըլըչը որոշ հանդիպումներ է անցկացրել։
Օրեր առաջ նույն լրատվամիջոցը հաղորդել էր, որ Հայաստանի հետ սահմանակից հատվածում իսրայելական ընկերության կողմից ականազերծման աշխատանքներ են կատարվում, ինչը պաշտոնապես չի հաստատվել։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել ամենասեղմ ժամկետներում երրորդ երկրների քաղաքացիների համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանն ու օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել։ Օրեր անց հեռախոսազրույց ունեցան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ հույս հայտնեցին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտով կիրականացվեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաեւ, որ երկու երկրների պետական գերատեսչությունները պետք է աշխատանքներ սկսեն ձեռք բերված պայմանավորվածությունների տեխնիկական մանրամասները համաձայնեցնելու նպատակով։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում