Իրաքը ընդամենը բողոքել է թուրքական ներխուժումից
Իրաքի Արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնն ասել է, որ Հյուսիսային Իրաքի կիսաինքնավար քրդական Դոհուկ գավառում զբոսաշրջային հանգստավայրի վրա տեղի ունեցած մահացու հարձակման համար Թուրքիան պաշտոնապես ներողություն չի խնդրել:
Նա նշել է, որ հարձակման պահին «Քրդական բանվորական կուսակցության» կառույցները տարածքում չեն եղել եւ հավելել է, որ այս առթիվ Իրաքի կառավարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Նա հավելել է նաեւ, որ Թուրքիան պատասխանատու է միջադեպի համար եւ շեշտել, որ իր երկրի տարածք մտնելու իրավունք չունի:
«Մենք գիտենք, որ «Քրդական բանվորական կուսակցությունը» խնդիր է Թուրքիայի համար, սակայն Թուրքիան չի կարող մտնել Իրաքի տարածք, երբ կամենա։ Թուրքիան եւ վերոնյալ կուսակցությունն իրենց խնդիրները մտցրել են Իրաք, եւ մենք դա ընդունել չենք կարող։ Իրաքը, իր հարեւանների հետ ունեցած խնդիրները, չի ցանկանում լուծել ռազմական ճանապարհով», - ասել է Իրաքի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Փարահ գյուղի հրետակոծության հետեւանքով զոհվել էր 9-ը եւ վիրավորվել 23 մարդ:
Իրաքի վարչապետը Թուրքիային նախազգուշացրել էր, որ Իրաքն ինքն իրեն «վրեժ լուծելու իրավունք» է վերապահում՝ գնդակոծությունն անվանելով ինքնիշխանության «կոպիտ խախտում»։
Իրաքը հայտարարել է, որ Անկարայից հետ է կանչում իր գործերի ժամանակավոր հավատարմատարին եւ Թուրքիայից պահանջում է պաշտոնական ներողություն խնդրել, ինչպես նաեւ դուրս բերել իր զինված ուժերը Իրաքի ողջ տարածքից:
Թուրքիան հերքել է միջադեպին իր մասնակցությունն ու մեղադրել «ահաբեկչական կազմակերպություններին»:


















































Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Սահարայի ավազները սպիտակել են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...