Ուկրաինան և Ռուսասատանը փաստացի պայմանավորվեցին Սև ծովով հացահատիկի արտահանման խնդրի շուրջ. Վարուժան Գեղամյան
Երեկ Ուկրաինան և Ռուսասատանը փաստացի պայմանավորվեցին Սև ծովով հացահատիկի արտահանման խնդրի շուրջ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Երեկ Ուկրաինան և Ռուսասատանը փաստացի պայմանավորվեցին Սև ծովով հացահատիկի արտահանման խնդրի շուրջ: Թուրքիան երկու ամիս տևած բանակցությունների գլխավոր միջնորդն էր, ՄԱԿ-ի հովանու ներքո պայմանագրերն էլ ստորագրվեցին Ստամբուլում:
Եվ սա կարելի է համարել Թուրքիայի համար կարևոր դիվանագիտական նվաճում, քանի որ այժմ ի պատասխան Արևմուտքի ճնշումների` միանալու հակառուսական պատժամիջոցներին, Թուրքիան հնարավորություն ունի խաղարկելու միջնորդի հաղթաթուղթը` «բա որ մենք չլինենք, ո՞վ է ռուսների հետ կարողանալու բանակցել»:
Ճիշտ գնահատելով սեփական աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքը` Թուրքիան կարողանում է իր համար առավելագույնը քաղել երկու բևեռների բախումից` նրբորեն առաջ տանելով իր սեփական շահը Մեծ Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում` Սիրիայից մինչև Կովկաս և Միջին Ասիա: Սակայն պետք է հիշել, որ չնայած արտաքին ու ոչ այնքան էական հակասություններին, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը իր խորքի մեջ համընկնում է Արևմուտքի շահերին, քանի որ նշված գոտիներում Թուրքիայի ազդեցության մեծացումը տեղի է ունենում գերազանցապես ի հաշիվ Ռուսաստանի»,- գրել է նա:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում