Թեհրան կատարելիք այցի ընթացքում Պուտինը կհանդիպի Խամենեիի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան կատարելիք այցի ընթացքում կհանդիպի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մեր նախագահը երկու հանդիպում ունի, ավելի ճիշտ՝ նույնիսկ երեք հանդիպում, դրանք բանակցություններ են Իրանի նախագահ Ռայիսիի, Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, եւ նախագահը կայցելի նաեւ Իրանի գերագույն կառավարիչ Ալի Խամենեիին։ Մենք հուսով ենք, որ սա շատ հագեցած երկխոսություն կլինի»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Իրանը Ռուսաստանի բարեկամն ու գործընկերն է, եւ Մոսկվան շատ է գնահատում երկկողմ հարաբերությունները։ «Վերջին ամիսներին, վերջին մի քանի տարիներին հավելյալ մի քանի ազդակներ են հաղորդվել բոլոր ոլորտներում՝ քաղաքական, դիվանագիտական համակարգման, տնտեսական փոխգործակցության»,- հավելել է նա։
Պեսկովը նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը ժամանակի հետ կհեռանան համագործակցության մեջ դոլար օգտագործելու պրակտիկայից։ «Եվ մենք բոլորս գիտենք, որ անցյալ տարի երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ծավալը փոքր-ինչ գերազանցել է չորս միլիարդ ԱՄՆ դոլարը, թեեւ դրանք ԱՄՆ դոլարով հաշվելը կարող է սխալ լինել, եւ ժամանակի ընթացքում մենք հավանաբար կհեռանանք այդ պրակտիկայից՝ բանկային եւ ֆինանսական ոլորտում մեր համագործակցության զարգացմանը զուգահեռ»:
Նա պարզաբանել է, որ միայն այս տարվա առաջին չորս ամիսներին ապրանքաշրջանառությունն աճել է 31 տոկոսով՝ դա անվանելով դրական միտում։


















































Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Սահարայի ավազները սպիտակել են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...