Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հորմուզի նեղուցի բացման շուրջ եռօրյա խորհրդակցություններն ավարտվել են Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպական խորհրդին Վերահաստատվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում Հայաստանի հանձնառությունը Թեհրանի «Սաադաբադ» թագավորական պալատը վնասվել է ռմբակոծության ժամանակ ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար Ջո Քենթի հետ կապված ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել Մասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթությունները Վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳՆ-ի կատարած աշխատանքը Մարթա Կոսը գերազանց է գնահատել ԵՄ Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորությունները Հրդեհ՝ Երևանի Շերամի փողոցում Հայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունը Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն

Հորմուզի նեղուցի բացման շուրջ եռօրյա խորհրդակցություններն ավարտվել ենՈչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպական խորհրդինՎերահաստատվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում Հայաստանի հանձնառությունըԹեհրանի «Սաադաբադ» թագավորական պալատը վնասվել է ռմբակոծության ժամանակՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համարՋո Քենթի հետ կապված ՀԴԲ-ն հետաքննություն է սկսելՄասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթություններըՎիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳՆ-ի կատարած աշխատանքը Մարթա Կոսը գերազանց է գնահատել ԵՄ Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորություններըՀրդեհ՝ Երևանի Շերամի փողոցումՀայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՓաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքԵրկու օլիգարխն էլ ընդամենը բավականին թույլ կառավարիչներ են
Հայաստան

Նախկինում մեծ աղմուկ, հիմա՝ փող աշխատելու միջոց. «Զվարթնոց» տաճարում հերթական խնջույքն է տեղի ունեցել

Համացանցում տեսանյութեր են տարածվում Զվարթնոց տաճարի տարածքում անցկացված խնջույքից: Բարձր ռաբիս ոճի երաժշտություն, հրավառություն, երգ ու երաժշտություն:

Ինչպես երևում է կադրերից, ինչ-որ մեկը որոշել է երեխաների մկրտության արարողությունը կազմակերպել ոչ ավել, ոչ պակաս «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Նշենք, որ տաճարը 2000 թվականից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Իսկ 2003-ի հունիսից էլ գործում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում` որպես մասնաճյուղ:

Հարց է առաջանում, արդյո՞ք ԿԳՄՍ նախարարությունը տեղյակ է խնջույքից, ո՞վ և ո՞ր գերատեսչությունից է տրվել թույլտվությունը, ո՞վ է վերահսկել, իսկ հնարավո՞ր է հենց նախարարությւնն է տվել թույլտվությունը, այդ դեպքում արդյո՞ք հետևել է, որ պահպանվեն չափանիշները, առհասարակ թույլատրելի՞ է այսօրինակ գերհզոր, ձայնային բարձր այն էլ ռաբիս երաժշտությունը հուշարձանի տարածքում և ի վերջո թույլատրելի՞ է հրավառությունը պատմամշակութային արգելոց-թանգարանում:

Սա նոր երևույթ չէ, նախկինում ևս տարբեր խնջույքներ էին կազմակերպում և Զվարթնոցում և Գառնիում: Հատկապես մեծ աղմուկ բարձրացավ, երբ 2014 թվականին նշված երկու տաճարներում կորպորատիվ փարթիներ կազմակերպվեցին:

Սոցցանցերում բոլորը քննադատում էին, պահանջում հրաժարականներ, խոսում մշակուքային արժեքները չպաշտպանելու մասին: Ակտիվ էին հատկապես այսօրվա իշխանության մաս կազմող գործիչները:

Ստացվում է, որ իշխանափոխությունից հետո, արդեն «հեղափոխականների» նախարությունը պատմամշակութային ժառանգությունը հավասարեցրել է ռեստորանի մակարդակի և դրա տարածքը դիտարկում իբրև կերուխում-փարթիներից փող աշխատելու միջոց, ինչը նախկինում մշտապես քննադատել է:

Մենք զանգահարեցինք ԿԳՄՍ նախարարություն, որտեղից մեզ հետ զրույցում խնդրեցին ի գիտություն ընդունել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարածած հայտարարությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.

« «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս տեղի ունեցած հանրային միջոցառման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն իրականացվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված կարգի, կնքվել է համապատասխան պայմանագիր։

Միջոցառումը տեղի է ունեցել արգելոցի տարածքում և ոչ աշխատանքային ժամերին։ Խստորեն պահպանվել են հուշարձանի օգտագործման պայմանները։ Հրավառությունը, պահպանելով անվտանգության կանոնները, կազմակերպվել է արգելոցի տարածքում՝ հուշարձանից անհրաժեշտ հեռավորությամբ։

Միջոցառման ընթացքում եղել է նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, ինչը մասնաճյուղի ղեկավարության միջամտության արդյունքում շտկվել է։

Այսօր՝ սահմանված ժամին, արգելոց-թանգարանը բացվել է, մասնագետների կողմից հուշարձաններին հասցված վնաս չի արձանագրվել։

Հ․Գ։ Հայտնում ենք նաև, որ հուշարձանների, արգելոցների տարածքում բարեկարգման, ենթակառուցվածքների նորոգման աշխատանքների համար անհրաժեշտ միջոցները գոյանում են ոչ միայն տոմսերի վաճառքից, այլև դրանց տարածքում միջոցառումների անցկացումից։

Հաշվի առնելով սոցիալական հարթակներում առկա արձագանքը՝ հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը»: