Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելը հարվածել է Իրանին, Իրանը` Ծոցի երկրներին Հորմուզի նեղուցի բացման շուրջ եռօրյա խորհրդակցություններն ավարտվել են Ոչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպական խորհրդին Վերահաստատվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում Հայաստանի հանձնառությունը Թեհրանի «Սաադաբադ» թագավորական պալատը վնասվել է ռմբակոծության ժամանակ ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար Ջո Քենթի հետ կապված ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել Մասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթությունները Վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳՆ-ի կատարած աշխատանքը Մարթա Կոսը գերազանց է գնահատել ԵՄ Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորությունները Հրդեհ՝ Երևանի Շերամի փողոցում Հայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունը

Իսրայելը հարվածել է Իրանին, Իրանը` Ծոցի երկրներինՀորմուզի նեղուցի բացման շուրջ եռօրյա խորհրդակցություններն ավարտվել ենՈչ ոք չի կարող շանտաժի ենթարկել Եվրոպական խորհրդինՎերահաստատվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում Հայաստանի հանձնառությունըԹեհրանի «Սաադաբադ» թագավորական պալատը վնասվել է ռմբակոծության ժամանակՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համարՋո Քենթի հետ կապված ՀԴԲ-ն հետաքննություն է սկսելՄասկատում քննարկվել են Մերձավոր Արևելքի զարգացումներն ու ՀՀ առաջնահերթություններըՎիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳՆ-ի կատարած աշխատանքը Մարթա Կոսը գերազանց է գնահատել ԵՄ Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների հնարավորություններըՀրդեհ՝ Երևանի Շերամի փողոցումՀայաստան կժամանի Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատվիրակությունըԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՓաշինյանը և Կոսը քննարկել են ՀՀ–ԵՄ համագործակցության օրակարգի ընթացքը, նաև վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցերՄարթա Կոսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտել է ԵՄ լիակատար աջակցությունը խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերինԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է ԳյումրիՀայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ ԿոսԴա ցնցող և շատ օգտակար փորձ էրԵՄ-ն պետք է մասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին. Բելգիայի վարչապետՈւսանողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին. նրա իրավունքը վերականգնվել էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարություններըԱՄՆ դեսպանությունը երկրի քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Սաուդյան ԱրաբիայիցՎերականգնվելու է Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցինԱտլետիկոն պարտվեց Լոնդոնում, բայց դուրս եկավ քառորդ եզրափակիչՆոր կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարանների տրամադրումը իրականացվելու է փոխանակության միջոցովԻսրայելի կողմից Հարավային Պարսի թիրախավորումը չի համաձայնեցվել Վաշինգտոնի հետ. ԹրամփԼիվերպուլը պատասխան խաղում ջախջախեց Գալաթասարային և դուրս եկավ քառորդ եզրափակիչՄարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է. ՀՖՖՀայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքն սկսվել էՍահմանադրական հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են պարտաճանաչ մասնակցել նիստերինԷնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ ՉելսիիցՌոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններիցԷապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններԻսրայելի հարձակումն Իրանի բնական գազի հանքավայրի վրա «անհասկանալի» է. Չեխիայի վարչապետԿիևն ինտենսիվացրել է հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններինՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կայցելի ՀայաստանՎաշինգտոնի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորություն է ստեղծել. ԱՄՆ ազգային հետախուզության զեկույցՀայաստանը միասնական տաղավարով կմասնակցի Միլանում կայանալիք դեղագործական ցուցահանդեսինՍաուդյան Արաբիայի Samref նավթավերամշակման գործարանի տարածքում ԱԹՍ է ընկելՄերձավոր Արևելքի երկրները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով Իրանի հարձակումներըԲջնիի ամրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը մեծացրել է դեպի պատմության հուշարձան զբոսաշրջային հոսքերըԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքինՀՀ-ում ԵՄ դեսպանը մասնակցել է կրթության, բարեկեցության և արժանապատվության թեմայով պանելային քննարկմանըՓաշինյանը ցավակցել է Կոբախիձեին Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբՍա մրցաշարից դուրս մնալու շատ ծանր սցենար էրՓաշինյանը հայտարարել է՝ Հայաստանը կաջակցի Իրանին, եթե կարիք լինիՄայր Աթոռը՝ Իլիա Բ-ի հուղարկավորությանն իր մասնակցության մասինԳերմանացի մարզիկը Հայաստանում սահմանել է նոր համաշխարհային ռեկորդԲացահայտվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպք
Հայաստան

Այսօր կա 50-60.000 հոգի, որը կարող է կանգնեցնել այս ապաշնորհ Կառավարությանը. Սերոբ Գասպարյան

Բերձորն ու Աղավնոն կհանձնվեն Ադրբեջանին։ Այս տեղեկությունը երեկ հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հաստատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»։ Ըստ Փաշինյանի՝ Բերձորի բնակիչների հարցերը կառավարությունը «լուծում» է․ բնակիչներին պետք է ապահովեն բնակարաններով, իսկ Աղավնո գյուղի բնակչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի ղեկավար Սերոբ Գասպարյանն այս հաստատումը պայմանավորեց մեր հայրենիքը կտոր-կտոր թշնամուն հանձնելու փաշինյանական քաղաքականությամբ, որի դեպքում ևս մենք կանգնելու ենք պատերազմի առաջ, որովհետև հայկական տարածքների հանձնումն անգամ չի կասեցնելու սպասվող պատերազմը։

«Փաշինյանը, որն ասում էր, որ, եթե մենք մեղավոր ենք, ուրեմն մեղավորն այն ժողովուրդն է, որը մեզ ընտրել է, հիմա երկիրը տանում է պատերազմի։ Նա այս դեպքում ևս դարձյալ մեղադրելու է բոլորին, բայց ոչ իրեն ու իր թիմին։ Այո՛, պատերազմը չի ավարտվել, ավելին՝ պատերազմ է լինելու, ուստի Նիկոլ Փաշինյանին այսօր սատարողները թող իմանան՝ գալիք պատերազմին Փաշինյանին սատարողների որդիներն են զոհվելու՝ այն 680.000-ին նկատի ունեմ»,- ասաց Գասպարյանը։

Վերջինս հիշեցրեց՝ պատահական չէ, որ Ալիևը շարունակում է հոխորտալ․ այս անգամ հերթական անգամ սպառնացել է Քարվաճառում՝ խոսելով երկաթե բռունցքի մասին։

«Այսօր երկաթե բռունցքն Ալիևը Նիկոլի դեմքով թափահարում է հայ ժողովրդի վրա։ Ալիևին կոչ եմ անում՝ հայ ժողովուրդը, եթե նրան չդավաճանեն թիկունքից, կարող է ինքն իրեն պաշտպանել։ Ալիևը պետք է հիշի, որ հայ ժողովուրդը դավաճանության արդյունքում է պարտվել։ Դա փաստ է։ Պարտության մեղավորներն այն գեներալներն են, որոնք գործել են Փաշինյանի հետ միասին»,- ասաց Գասպարյանը՝ ընդգծելով՝ այն 50 հոգին, որոնց մատնացույց է անում Փաշինյանը՝ խոսելով դավաճանության մասին, իրական դավաճանները չեն:

«Իրականները շարունակում են ազատության մեջ ապրել՝ մեզ տանելով լուռումունջ մորթվելու»,- ասաց Գասպարյանը։

Նրա փոխանցմամբ՝ համընդհանուր դավաճանության համատեքստում պետք է դիտարկել այն, որ պատերազմից հետո Փաշինյանը հայտարարում է մեր պետության տարածքը թղթով թշնամուն հանձնելու մասին և արժանանում զինվորականների լռությանը։

«Այն զինվորականների, որոնք 90-ականներին ազատագրել են այդ տարածքները, հիմա լուռ են. նրանք նստել են փափուկ անկյուններում ու վայելում են իրենց պարգևավճարները։

Հակառակ դեպքում՝ հարց է առաջանում՝ իսկ որտե՞ղ են Մելքոնյան Գագոն, Պետրոսյան Ռազմիկը, Կոռնիձորի Արոն. Որտե՞ղ են այս մարդիկ։ Նիկոլ Փաշինյանն այսօր ասում է՝ եթե չգնանք խաղաղության, կկորցնենք մեր երկիրը, եթե գնանք, երաշխիք չունենք, որ չենք կորցնի։ Սա ասողի հետևից գնում են ազատամարտիկներ. սա է ցավալին։ Այսօր այդ մարդու հետևից գնում են մարդիկ, որոնք 30 տարի հպարտությամբ ասել են՝ ազատամարտիկ ենք՝ այն էլ հաղթանակած ժողովրդի, բայց չէ՞ որ ցանկության դեպքում այդ մարդիկ կունենան ներուժ։ Նրանք, զոհվածների հարազատները, ազատամարտիկները, նրանց հարազատները. ընդհանուր այսօր կան 50-60.000 հոգի, որոնք կարող են կանգնեցնել այս ապաշնորհ Կառավարությանը, այս 50-60.000-ից 10 հազարն էլ կարող է զենք վերցնել արտաքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ներքին թշնամու դեմ»,- ասաց Գասպարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում