Տպավորություն էր, որ դատախազները եկել էին դատավորին պաշտպանելու համար․ Կարին Տոնոյան
Ստացվում է, որ ծնողներիս հետագա կյանքը դատարաններից դուրս չպիտի գա, եթե մենք սկսենք հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը:
Նշենք, երբ Վերաքննիչ քրեական դատարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո երբ դատավոր Կարեն Բիշարյանը հեռացավ խորհրդակացական սենյակ, զոհված զինծառայողների հարազատների եւ դատախազների միջեւ իրավիճակը լարվել էր։ Զոհվածի հարազատը փորձել էր հարց ուղղել դատախազներին, սակայն նրանք լքել էին նիստերի դահլիճը։ Ծնողներից մեկը նրանց անվանել էր՝ «թուրք», որին ի պատասխան՝ դատախազներից մեկն ասել էր․ «Արա փոշին էլ ես դու, թուրքն է»։
«Բողոքն իմաստ ունի, երբ գիտես որ այն տեղ կհասնի եւ արդարադատություն կլինի։ Մենք հիմա Վերաքննիչ դատարանում ենք, եւ տեսնում ենք՝ արդարադատության հետ վարվում են այնպես, ինչպես իրենց սեփական ունեցվածքը․ այսինքն՝ ոնց ուզում են, այնպես վարվում են։ Տպավորություն էր, որ դատախազները եկել էին դատավորին պաշտպանելու համար։ Քանի դեռ Հայաստանի ղեկին Նիկոլ Փաշինյանի նման մեկն է, դատ, դատավորություն, արդարություն, սրանք ընդամենը խոսքեր են»,- նշեց նա։
Տոնոյանն ասաց՝ հույս չունի, որ Հայաստանում կգործի արդարադատությունը քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է վարչապետը․ «Բոլորը կատարում են հրահանգ։ Տղերքն էին մեղք։ Ի՞նչ են անելու այս դատավորները Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, փախչելո՞ւ են Հայաստանի»։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում