Էրդողանը ցանկանում է Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եւ Հերցեգովինա գագաթաժողով անցկացնել
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ցանկանում է Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եւ Հերցեգովինա գագաթաժողով անցկացնել, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը պատրաստակամություն է հայտնել, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն։
«Մեր առաջնորդը ցանկանում է հարմար ժամանակ Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եւ Հերցեգովինա գագաթաժողով անցկացնել։ Մեր շփումների ժամանակ նման պատրաստակամություն հայտնել է Սերբիայի առաջնորդ Ալեքսանդր Վուչիչը»,- շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է Չավուշօղլուն։
Բոսնիա եւ Հերցեգովինան Հարավսլավիայից անջատվելու մասին հայտարարել է 1992 թվականին, որից հետո հանրապետությունում պատերազմ է սկսվել բոսնիացի մահմեդականների, սերբերի եւ խորվաթների մասնակցությամբ, որը տեւել է մինչեւ 1995 թվականը։ Զոհերի ստույգ թիվը պաշտոնապես չի հաստատվել, տարբեր աղբյուրներ նշում են ավելի քան 100 000 մարդու մասին։ Միջազգային հանրության մասնակցությամբ ստորագրվել է Դեյտոնի խաղաղության համաձայնագիրը, ձեւավորվել են երեք կազմավորումներ՝ ԲՀ Դաշնություն, Սերբական Հանրապետություն եւ Բրչկո հատուկ շրջան։ Պետության գլխին երեք հոգուց բաղկացած նախագահություն է՝ մեկական ներկայացուցիչ սերբերից, խորվաթներից եւ բոսնիացիներից (բոսնիացի մահմեդականներից):


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում