«Վրացական երազանք»-ում հայտարարել են, որ կկատարեն ԵՄ-ի բոլոր պայմանները
Վրաստանի կառավարությունը կկատարի Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու բոլոր պայմանները, վստահեցրել է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն, գրում է «Գրուզիա-Online»-ը։
«Ինչ վերաբերում է կառուցվածքային բարեփոխումներին, ապա արդեն հաստատված փաստաթղթում նշվում են այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն տարբեր ուղղություններով։ Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար առաջադրված պայմանները գրեթե բոլոր առումներով համընկնում են ասոցիացիայի ծրագրի հետ։ Ոչ մի նոր բան չկա։ Մենք արդեն ունեինք այդ պարտավորությունները, եւ, բնականաբար, յուրաքանչյուր կետով համապատասխան բարեփոխումներ կիրականացվեն»,- ասել է քաղաքական գործիչը։
Նա նաեւ նշել է, որ հենց «Երազանք»-ի օրոք է Վրաստանը ամենամեծ առաջընթացը գրանցել Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում