Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը
Տեսանյութեր

Վերցրած փողով կառավարությունը կարող է ամեն օր 100 աշխատատեղով գործարան բացել

Հայաստանի պետական պարտքն անշեղորեն աճում է, աճում է անընդհատ ու ամեն օր։ Ամեն օր 3 մլն դոլարով ավելանում է պարտքը։ Դա մեզ նման երկրի համար ցնցող թիվ է ու թե ինչի՞ համար՝ պարզ չէ։ Ոչ մեկիս պարզ չէ։ Հայաստանի պետական պարտքը 2021 թվականին տարեվերջին կազմել է 4,5 տրիլիոն դրամ, 9 մլրդ 230 մլն դոլար։ Եթե մեր հանրությունն այդքան անտարբեր չլիներ իր երկրի իրական վիճակի նկատմամբ, այս թվերը պետք է դառնային լուրջ քննարկման առարկա։ Բանն այն է, որ հանրությանը լավ չի բացատրվում, իշխանությունը լղոզում է, ասում է՝ մեր վիճակը ֆանտաստիկ լավ է, դրա համար պարտք են տալիս, բայց ընթացքի ու հետևանքի մասին ոչ մի խոսք։ Ժողովուրդն էլ ասում է՝ հետո ի՞նչ, որ պարտքը մեծանում է, հո ե՞ս չեմ փակվելու, կառավարությունն է վերցրել, թող կառավարությունն էլ փակվի։ Չէ, ժողովուրդ, դու ես տալու, որովհետև էդ կառավարությունը քո փողն է տալու․ Նիկոլի կառավարությունը և առհասարակ որևէ կառավարություն իր հոր տանից չի բերում փող։

Տարեկան կես մլրդ դոլար գնում է պարտքը սպասարկելուն, այսինքն նախկինում վերցրածի տոկոս և մայր գումար է մարում, էդ գումարով ինչքա՞ն թոշակ ու աշխատավարձ հնարավոր էր բարցրաձրցնել։ Կես միլիարդ դոլարով հնարավոր էր բոլոր թոշակառուներին, նպաստառուներին արժանապատիվ թոշակ տալ, նվազագույն աշխատավարձը բարձրացնել 100 հազար դրամ դարձնել, սահման կահավորել։ Կառավարությունն ասում է՝ ինձ համար հեշտ է և առաջնահերթ է դատախազների, դատավորների թոշակը, նախարարների աշխատավարձ բարձրացնել, որովհետև նրանք քիչ են, դե համ էլ նրանք են էսօր պետք, ոչ թե ծերերը, կամ սովորական քաղաքացիները։ Ասում է, թոշակառուները թող իմանան, որ իրենց ցավը, իրենց կարիքները իմ հոգում է։ Չեմ կարող իրենցը բարձրացնել, փողը քիչ է։ Ասում է՝ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: Պետքը ո՞րն է, բա էդ պոստին եք, որ ստեղծեք էդ փողը, կազմակերպեք, բա դրա համար եք, ոչ թե, պարտք վերցնեք՝ մեզ ու մեր երեխաների վրա բեռ ավելացնելով։

Դու վերցնում ես պարտք, ընկնում ես բեռի տակ, բայց դա չի լինում աշխատանք, հավելյալ արդյունք, էդ փողը փող չի բերում, գցում ես ջուրը տանում է։ ՔՊ-ական դեպուտատն ասում է՝ եթե ասում եք պարտք մի վերցրեք, բա ո՞նց թոշակ ու աշխատավարձ տանք։ Մարդիկ ասում են, բա ասում էիր լավ ենք ապրելու, սաղ տեղն ա ընկնելու, երկրի կոռուպցիան այն աստիճանի է, որ հենց արմատախիլ արվի, էտ բյուջեն՝ առանց պարտքերի, կեռապատկվի։ Բա ո՞ւր ա։ Էդ ամենը ասում էիք ընտրվելուց առաջ․ բա ասեիք, որ պարտքերով եք մեզ պահելու, անբաշար եք, Քերոբյան եք դնելու մինիստր, որը ուր աշխատել է՝ սննակացրել է։ Ասեիք, որ առողջապահությունը պիտի իրավաբան կազմակերպի, պաշտպանությունը՝ պատմաբան, արտաքին գործերը՝ ևս։ Բա ազնիվ լինեյիք ձեզ ընտրողների հետ, տեսնեմ՝ քա՞նի հոգի ձեզ ձայն կտար։

Հիմա ինձ հետաքրքրում է՝ էդ ինչի՞ Հայաստանի երկրորդ նախագահը պարտք չի վերցրել, որ թոշակ վճարի։ Ինքը որ եկավ իշխանության, կար թոշակի, աշխատավարձի ամիսներով չվճարած բեռ։ Է՝ պարտք կաներ, կտար։ Հակառակը, 10 տարիների ընթացքում՝ ՀՆԱ-ի 50 տոկոսից պարտքը հասցրեց 16 տոկոսի։ Սրանք եկել են ու անցկացրել են 60 տոկոսից ու ասում են բա ո՞նց անենք, որ աշխատավարձ տանք։ Այ ընկեր, տատս էլ կարա պարտքով աշխատավարձ ու թոշակ տա, դու ստեղծիր էդ փողը, դու դրա համար ես, ոչ թե պադավատներով ֆռֆռալու։ Իսկ, ինչո՞ւ ես տնտեսության հերն էնպես անիծել, որ պարտքով ես հաց տալիս։

Քա՞նի անգամ է եղել, որ այս կառավարությունը ուշացրել է թոշակը, աշխատավարձը․ բազմիցս։ Հոսանքը հաճախ տանում են, կոմունալը թանկացնում են, աշխատավարձը ուշացնում են, լրիվ վերադարձնում են Լևոնի թիվ։ Պատերազմից ունեցել ես 5 հազար զոհ, 10 հազարից ավելի վիրավոր, անհետ կորածներ, զինծառայողների ապահովագրության հիմնադրամը զոհերի, վիրավորների ընտանիքներին լրիվ փոխհատուցել է՞։ Մեր երկրում ասում են՝ փող չունենք պետք է եղածը տեղաբաշխենք։ Այսինքն, մեկ բան անել մեկ այլ բանի հաշվին, ոչ թե դրա համար լրացուցիչ բան ստեղծել։ Էդ պարգևավճարն էլ ինչ-որ բանի հաշվին է, չէ՞։ Ու իրականում էս ամենը մեր վզին պարտք ավելացնելու հաշվին է։ Աշխատավարձը նվազագույն բյուջետային պարտավորություն է, սրանք այդ նվազագույն պարտավորությունն ել են կատարում պարտքի հաշվին։ Դա նույնն ա, որ տղամարդը գնա աղջկա տուն, ծնողներին ասի, դե ամուսնանք, լավ կլինի, տուն տեղ ունեմ, լավ ու ստաբիլ եկամուտ ունեմ, հետ գցած փող, բիզնես և այլն, ու ամուսնանալուց հետո պարզվի հարսանիքին ստացած ոսկեղենը տանում լոմբարդ է դնում, որ երեխային պամպերս ու սնունդ առնի։ Մի հատ էլ սաղի վրա մուննաթ գա, թե, բա ո՞նց պահեմ։ Բա աները չի՞ ասի, արա՛, որ վրադ վիճակ չկար, խի՞ էկար սաղիս խաբեցիր, էրեխուս տարար, հիմա էլ չես կարում պահես։

Որ իմանանք, պարտք վերցրեցիք, մի հատ ժամանանակից հիմնարկ բացեցիք, 100 աշխատատեղով, որևէ մեկս բան կասեի՞նք։ Վերցրել ես պարտքը, փողը չկա, տոկոսները խեղդում են, ասում ենք ի՞նչ ես արել, ասում ես՝ տվել եմ թոշակ, հաց եմ առել՝ կերել եմ, բերետներին եմ տվել, որ մարդկանց սղկեն, բայց դե երևի լավ ենք, որ դեռ տալիս են։ Այ որ չտան, ուրեմն վատ ենք։

Հենց մի հատ 300 հազար դոլարանոց, 1 մլն դոլարանոց ներդրում է լինում, Քերոբյան Վահանը անմիջապես ձեռնոց է նետում Չինաստանին, թե տղա եք՝ եկեք համեմատվեք, մեծ-մեծ փրթում են, նկարվում են ներդրողի հետ, ռեպորտաժներ են անում, եթե բախտները բերում է երեք ամիսը մեկ մի հատ 300 հազար դոլարանոց ներդրող բռնացնեն։ Այ Վահան, ամեն օրը դրանից 10 անգամ ավելի պարտք եք վերցնում, ինչի՞դ վրա ես էդքան ուրախանում։

Կոնկրետ ասեմ ինչ կարելի էր անել էն փողով, որը հիմա պարտք փակելուն է գնում, ժողովուրդ ջան։ Կառավարությունը ուղիղ 10 օրվա պարտքի փողով կարող էր ՀՀ բոլոր գյուղացիներին բաժանել պարարտանյութ, սերմացու, վառելիք ու էս ամենը՝ անվճար։ Կրկնում եմ՝ անվճար։ Բայց դուք դրանց համար հա՛մ վճարում եք, հա՛մ էլ վաղը վճարելու եք այս պարտքի գումարը։ Ընդամենը 5 օրվա պարտքի փողով կարող էին մեկ տարի շարունակ բոլոր գյուղացիները ձրի ոռոգեին իրենց դաշտերը, բերքը չչորանար։

Ամեն օրվա 3 մլն դոլար վերցվող պարտքով կառավարությունը կարող էր ստեղծել 100 աշխատատեղ ունեցող քիփլիկ գործարան։ Ընդամենը մեկ ամիս եթե կառավարությունը պարտք չվերցներ, դրանով կբացեր 30 հատ գործարան, 100-ական աշխատողով, արտադրեր ապրանք, արտահաներ, սպառեր, տո ինչ ուզում էր՝ աներ, էլի լավ էր լինելու, քան ուղակի պարտքի փող վճարելն է, էն պարտքի, որը արդեն բաժանել ես, տարել տուն, կերել-պրծել են։

Սրանք օրը 100 աշխատատեղ բացելու չափ վարկ են վերցնում, տարեկան հնարավոր էր բացել 365 հատ փոքր գործարան ու աշխատատեղով ապահովել 36,500 մարդու, էդքան մարդու կտրել պանդխտությունից, բոլոր քաղաքներում, գյուղերում կունենայինք գործարաններ։ Պրիմիտիվ բան եմ ասում, բայց հաստատ ավելի օգտակար։ Վատ կլինե՞ր, ժողովուրդ։ Չեն անում, չեն կարողանում անել ու դրա արդյունքում դժգոհություն է հասունանում, ու էն փողը, որ պետք է դառնար քեզ համար աշխատատեղ, դա դառնում է ոստիկանի համար պարգևավճար, որ քեզ ծեծի քո դժգոհությունը արտահայտելու համար։ Դու չես կարողանում պետությունը կառավարես, տնտեսությունը զարգացնես, գործարան բացես, պայմաններ ստեղծես ու պարտք ես անում քո իշխանությունը պահելու համար։

Դու արտաքին պարտքից չես օգտվում, բայց պարզում ես, որ դու էլ, երեխեդ էլ, թոռդ էլ դրա բեռի տակ եք, որովհետև՝ դե հեղափոխություն ա եղել, ով ասե՝ս պաշտոնյա է դարձել, ինչ ասես արել է։ Սրանք ավելացրել են արդեն մարդկանց բեռը, որոնց վրա վաղը իշխանություն անգամ չեն ունենալու, այնպես ինչպես 2024 թվականի համար արդեն ջրի վարձը թանկացրել են, բայց չգիտենք, թե 2024 թվականին որ բերդում են լինելու։

Վարկ են վերցնում, որ ասֆալտ անեն, որպեսզի իրենց ազգուտակը շահեն ասֆալտի տենդերները ու հարստանան։ Կարո՞ղ եք ասել, որ վերցրել են այդ պարտքը, ի՞նչ խնդիր են լուծել, հատկապես՝ ապագայի, կրթությո՞ւնն է լավացել, աշխատավարձն ու թոշա՞կն է աճել, ժողովրդագրությո՞ւնն է բարեփոխվել, քաղաքացիների հարկային ու վարկային բե՞ռն է թեթևացել, կոմունա՞լն է էժանացել, բանա՞կն են զինել, սահմա՞նն է կահավորել։ Ի՞նչն են արել։ Ասե՛մ։ Ինչքան անգործ ՔՊ-ան կար, գործի են պետության հաշվին, մարդ ա իր կաբինետն է սարքել տվել, քարտուղարուհուն լավ պայմաններ ապահովել, պադավատ լավ լավ մեքենաներ են սպասարկում իրենց, գործուղումներ են գնում տարբեր երկրներ, էդ սաղ պետության հաշվին, մեր հաշվին, էդ պարտքերի հաշվին։ Ախրաննիկներ են պահում, ոստիկանական ուժեր են ավելացնում, որ իրենց բան ասող չլինի՝ առնվազն կարողանան տեղաշարժվեն քաղաքով։ Տներ են առնում, մեքենաներ, բիզնեսներ է ծաղկում, դա նույնպես էդ պարտքերի հաշվին է, որովհետև այդ նույն մարդիկ ընդամենը 4,5-5 տարի առաջ, լվացքի մեքենան տեխնիկայի խանութից 3 տարվա ապառիկով էին առնում, իսկ հիմա պաշտոնյա են, վրա-վրա տներ են թեկուզ հիպոթեքով գնում։ Հարցնում ես՝ էդ ո՞նց ես հերիքացնում, իբր միայն պետական աշխատավարձով ես ապրում, համ էլ տուն ես գնում, եթե մեկ այլ պետաաշխատողը հազիվ էդ աշխատավարձով ապրում է, խնայողություն էլ չունի։

Կարճ ասած՝ ժողովրդական խոսք կա՝ «լրիվ մոր փորն են ընկել»։ Համաձայն եմ, շատ նման է, ոչինչ չունեին, հիմա պարտք են վերցնում պետության անունով, իրենց սաղ երազածները անում են։ Մեկ է՝ իրենք չեն փակելու, հետո ինչ կլինի, թող եկողները մտածեն։

yerevan.today/