Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը
Հարեվաններ

Էրդողանն ընդլայնում է քաղաքական ազդեցության ոլորտը մինչև Ֆրանսիա և համայն Եվրոպա. Հարութ Սասունյան

Անցյալ շաբաթ ես գրել էի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հաջորդ տարի իր վերընտրվելու համար թուրք ամերիկացիներից քվեներ հավաքելու ծրագրերի մասին՝ Վաշինգտոնում իր իշխող կուսակցության («Առաջընթաց և զարգացում» (ԱԶԿ)) գրասենյակ բացելով և իր զարմիկին՝ դոկտ. Հալիլ Մութլուին որպես գրանցված լոբբիստ վարձելով: Էրդողանն արդեն իսկ նախնական քաղաքական հաջողություն է արձանագrել Միացյալ Նահանգներում` ԱՄՆ Սենատի համար Փենսիլվանիայի հանրապետականների նախնական ընտրություններում թուրք ամերիկացի դոկտ. Մեհմեդ Օզի հաղթանակով:

Այս շաբաթ ուզում եմ տեղեկացնել Ֆրանսիայում նախագահ Էրդողանի համանման քաղաքական ջանքերի մասին՝ թուրքական գործակալներ ներդնելով Ֆրանսիայի օրենսդիր մարմնի մեջ: Սա Էրդողանի հեռահար նպատակն է 2010 թվականից ի վեր, երբ նա Փարիզ կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի իր հայրենակիցներին կոչ արեց զբաղեցնել քաղաքական պաշտոններ:
Բնականաբար, ոչ ոք չի կարող առարկել, որ թուրքերը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում առաջադրվեն քաղաքական պաշտոնների համար: Այնուամենայնիվ, երբ նման քաղաքական գործողությունները հրահրվում և աջակցություն են ստանում օտարերկրյա կառավարության, այս դեպքում՝ Թուրքիայի և նրա բռնակալ առաջնորդի կողմից, լուրջ մտավախություններ են առաջանում, որ այդ թուրք քաղաքական գործիչները կարող են գործիք դառնալ Էրդողանի ձեռքին՝ իր բռնակալական քաղաքականությունը թուրքական սահմաններից դուրս արտահանելու և հակահայկական դիրքորոշումներ քարոզելու համար։

Ստրասբուրգում գործող «Հավասարություն և արդարություն» կուսակցության հիմնադիր Ալի Գեդիքօղլուն hետևելով Էրդողանի հրամաններին` «[Ֆրանսիայի] 2017 թվականի օրենսդրական ընտրություններում 50 թեկնածու ներկայացրեց», հաղորդում է Intelligence Online-ը։ «Հայտնի է նաև, որ Գեդիքօղլուն Թուրքիայի արտգործնախարար և ԱԶԿ-ի հիմնադիր անդամ Մևլութ Չավուշօղլուի մերձավոր գործընկերն է»։

2022 թ. հունիսի 12-ին և 19-ին կայանալիք Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների համար թուրքական «Մեդիաթուրք» լրատվական կայքը, համագործակցելով թուրքական կառավարությանը պատկանող «Անադոլու» գործակալության ֆրանսերեն տարբերակի հետ, առաջադրել է երեք թուրք թեկնածուների. «Ֆրանսիական և թուրքական երկքաղաքացիություն ունեցող Ջելիլ Յըլմազ (Աին 5-րդ ընտրատարածք). Յալչին Այվալի (Ռոնի 14-րդ ընտրատարածք) և ֆրանսիացի մահմեդական դեմոկրատների միության թեկնածու Ռամազան Կալլի (Սոն-է-Լուարի 5-րդ ընտրատարածք)»։ Երեքն էլ «ներգրավված են Ստրասբուրգում տեղակայված Cojep ընկերակցությունում (Conseil pour la justice, l'égalité et la paix), որի անունը թարգմանվում է որպես Արդարության, հավասարության և խաղաղության խորհուրդ», ըստ Intelligence Online-ի: 1985 թվականին ստեղծված Cojep-ի տարեկան բյուջեն կազմել է 300 հազար եվրո։ Այն «պաշտպանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի «թուրքական «Արդարություն և զարգացում» կուսակցության շահերը, որին մոտ է իր ղեկավարությունը»:

Թեկնածու Ջելիլ Յըլմազը Cojep ընկերակցության նախագահն է և Նանտուայի (Ֆրանսիայի արևելք) նախկին քաղաքային խորհրդի անդամ: Cojep-ի տնօրեն Գեդիկօղլուն Հայոց ցեղասպանության մոլի ժխտողներից է Եվրոպական խորհրդարանում, որտեղ նա խորհրդարանի Թափանցիկության գրասենյակում գրանցված է որպես լոբբիստ: Ըստ Intelligence Online-ի՝ նա նաև բնութագրվում է որպես «ԱԶԿ-ի լրատվամիջոցների և մարդասիրական ներկայության շարժիչ ուժը Ֆրանսիայում»:

Հաշվի առնելով ողջ Եվրոպայում Հայոց ցեղասպանության լայն տարածում գտած ճանաչումը, ցեղասպանությունը ժխտող թուրքերը դառնում են եվրոպացիների ծիծաղի առարկան, ինչպես ԱՄՆ-ում՝ Կոնգրեսի երկու պալատների և նախագահ Բայդենի կողմից ցեղասպանության ճանաչումից հետո։ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը համարժեք է ապացուցելու փորձի, որ «երկրագունդը տափակ է»։

Թեկնածու Յըլմազին «Փարիզի դատախազությունը 2018 թվականին մեղադրել է «ատելություն հրահրելու» համար», հայտնում է Intelligence Online-ը։ «Յըլմազը ցուցադրել է մարդկանց իր կողմը համախմբելու կարողությունը, երբ սոցիալական ցանցերի միջոցով ընդամենը մի քանի րոպեում նրան հաջողվել է հավաքել հարյուր թուրքի՝ 2018 թվականի հունվարին Լիոնում Թուրքիայի հյուպատոսության դիմաց քրդամետ բողոքի ցույցին դիմակայելու համար»:

Intelligence Online-ը պարզել է, որ «Յըլմազը նաև կազմակերպել է Cojep-ի անձնակազմի հանդիպումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության [ԿԴՀ] պաշտոնական պատվիրակության հետ, որը մեկնել էր զրուցելու ԱԶԿ-ի բարձրաստիճան անդամների հետ 2021 թվականի օգոստոսին Թուրքիայի կենտրոնակայանում: ԿԴՀ-ի կուսակցության կազմում էր նախագահ Ֆելիքս Չիսեկեդիի եղբայրը՝ Ռոջեր Չիսեկեդին։ Յըլմազը նաև վստահում է Cojep-ի միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Սաթի Արիկին, որը տեղակալ է ԱԶԿ-ի կանանց մասնաճյուղի՝ «ԱԶԿ Քադին Քոլարի»-ի խորհրդում: Արիկը, որը ծագումով Ստրասբուրգից է, մտերիմ է թուրք-գերմանական ԱԶԿ-ի պատգամավոր Զաֆեր Սիրաքայայի հետ։ Ըստ կուսակցության կայքում նրա կենսագրության, նա Սիրաքայայի համար գրում է «Մահմեդականները Ֆրանսիայում» թեմայով զեկույցներ։ Մյուս երկու թեկնածուները՝ Այվալին և Կալլին, իրենց կապը Cojep-ի հետ ցույց են տալիս միայն սոցիալական մեդիայի միջոցով, թեև Կալլին նրա տեղական կապեր ապահովող անձն է արևելյան Ֆրանսիայի Մոնսո-լե-Մինի համար»:

Բացի ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, Էրդողանը լոբբիստական խմբերի շղթա է ստեղծել ամբողջ Եվրոպայում: Դրանք բաղկացած են «Եվրոպայի թուրք դեմոկրատների միությունից (Union des démocrates turcs européens), որը ստեղծվել է ԱԶԿ-ի կողմից Բրյուսելում [Բելգիա] 2003 թվականին՝ աջակցելու Եվրամիությանը միանալու Թուրքիայի թեկնածությանը: Այդ ժամանակից այս կազմակերպությունը դարձել է ԱԶԿ-ի մոտիկ մի քանի փոքր կուսակցությունների մայր ընկերությունը, ինչպիսիք են «Be.one»-ը Բելգիայում, Բազմամշակութային իրավունքի կուսակցությունը (Multicultural Recht Partij) Նիդեռլանդներում և Դաշինք նորարարության ու արդարության համար (Bündnis für Innovation und Gerechtigkeit) Գերմանիայում», հաղորդում է Intelligence Online-ը:

Թուրքական լոբբիստական այս հսկայածավալ ջանքերին պետք է դիմակայեն բոլորը, ոչ թե միայն հայերը: Թեև Թուրքիան սնանկ երկիր է, սակայն Էրդողանը որոշել է օգտագործել իր երկրի սահմանափակ ֆինանսական միջոցները՝ իր բանակը զինելու և թուրքական քարոզչությունն ամբողջ աշխարհում տարածելու համար:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի