Իրանը եւ Ադրբեջանը համատեղ կմշակեն «Շահ Դենիզ» գազային նախագիծը
Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ադրբեջանը համատեղ կմշակեն ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային նախագիծը, տեղեկացրել է Mehr-ը։
Բոլոր երկրների, հատկապես հարեւան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը նախագահ Ռայիսիի վարչակազմի հիմնական արտաքին քաղաքական գիծն է, ասել է նա՝ ավելացնելով, որ իրանա-ադրբեջանական գործընկերության փորձը «Շահ Դենիզ» նախագծում կարող է որոշակի համատեղ աշխատանքի ուղի հարթել կասպյան նավթագազային հանքավայրերում։
Շաբաթ օրը ելույթ ունենալով Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ հանդպման ժամանակ՝ Իրանի նավթի նախարարը հայտարարել է, որ «նախագահ Ռայիսին հատուկ շեշտադրել է հարեւան պետությունների հետ, ներառյալ Ադրբեջանը, կապերի զարգացումը, եւ դա 13-րդ կառավարության հիմնական եւ սկզբունքային քաղաքականությունն է»։
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր գազի սվոփի ավելացման, Կասպյան ավազանի համատեղ հանքավայրերի համալիր մշակման, էլեկտրաէներգիայի փոխանակման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցության այլ համատեղ ոլորտներում։
Ադրբեջանի էներգետիկայի նախարարն, իր հերթին, ասել է, որ երկու երկրները՝ Իրանը եւ Ադրբեջանը, «ավելի շատ ընդհանուր գծեր ունեն, ուստի Իրանը եւ Ադրբեջանը լավ համագործակցություն են ծավալել միջազգային կազմակերպություններում, ինչպիսին է ՕՊԵԿ+-ը»։
Իրանի եւ Ադրբեջանի նախագահները մտադիր են ընդլայնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, եւ «այդ հարցը կհանգեցնի երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը», ավելացրել է Շահբազովը։
Չորեքշաբթի Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին Թեհրանից մեկնել էր Բաքու, որպեսզի մասնակցի Բաքվի էներգետիկ շաբաթին, ինչպես նաեւ բանակցություններ վարի ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում