ՄԱԿ-ը փոխել է Թուրքիայի անվանումը
ՄԱԿ-ը բավարարել է հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում փոխելու Թուրքիայի խնդրանքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Republic of Turkey-ը (Թուրքիայի Հանրապետություն) վերանվանվել է Republic of Türkiye»,-ասել է Դյուժարիկը:
Նրա խոսքով՝ փոփոխությունն ուժի մեջ է մտել անմիջապես թուրքական իշխանությունների դիմելուց հետո: Երկրի անվանման համառոտ տարբերակն այժմ հետեւյալն է՝ Türkiye, այլ ոչ թե Turkey: Թուրքիայի տեղն այբբենական կարգով չի փոխվի, հավելել է Դյուժարիկը: Ինչպես պարզաբանել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն, գրության մեջ Թուրքիայի անվան փոփոխությունն ընդունվել է Անկարայի այն քայլերի շրջանակներում, որոնք ուղղված են «միջազգային ասպարեզում երկրի հեղինակության բարձրացմանը»: Ավելի վաղ Թաիլանդի իշխանությունները որոշել էին Բանգկոկի պաշտոնական անվանումն օտար լեզուներով լատինատառ Bangkok-ը փոխել Krung Thep Maha Nakhon-ի:
Օտար լեզուներով մայրաքաղաքների անվանումները տեղական օրիգինալ անվանումների հնչողությանն ավելի շատ համապատասխանեցնելու որոշումն արդեն ընդունել են մի շարք պետություններ, այդ թվում՝ Չինաստանը, Պեկինը փոխելով Beijing-ի, եւ Մյանման, որը Rangoon-ը վերանվանել է Yangon-ի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում