Վարչապետի հոգին, հավանաբար, փառավորվում է, որ տեսնում է, թե ցուցարարներին ոնց են ծեծում, ուժ կիրառում․ Լևոն Քոչարյան
Վարչապետի աթոռը զբաղեցնողի վախերի ուղիղ համեմատականն է ոստիկանական ուժերի աճը։ Այն ժամանակ որ ասում էր՝ հոգիս փառավորվում է, որ ոստիկաններից մահակ եք խլում, հիմա էլ երևի հոգին փառավորվում է, որ տեսնում է, թե ցուցարարներին ոնց են ծեծում, ուժ կիրառում։ ԱԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Լրագրողի այն հարցին, թե ինչ կա այսօր իշխանությունների մտքին, Քոչարյանը պատասխանեց՝ այն, ինչ կա թուրքի, ադրբեջանցու մտքին։
Այն, որ նախարարներից ոչ մեկի հետ ընդդիմադիր պատգամավորների հանդիպումը չստացվեց, ըստ Լևոն Քոչարյանի, պայմանավորված է նրանով, որ վախ կա, որ այդ մարդիկ հայտարարության մեջ ներառված սկզբունքներ կընդունեն, այսինքն՝ իշխանությունը նախապես բացառել է շփման հնարավորությունը։
«Իրոք, դժվար եմ պատկերացնում, որ կլինի մի հայ մարդ, ով այդ թուղթը կարդա և համաձայն չլինի այնտեղ գրվածի հետ։ Այնտեղ ամեն ինչ հայկական է, ազգային է։ Այնտեղ ինչ-որ մեկի անձնական ցանկությունները չեն, այլ մեր ազգային շահերն են»,-նշեց նա։
Լրագրողի դիտարկմանը, որ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում հրաժարվել է ասել, որ Արցախը Հայաստան է և վերջ․ ի՞նչ է դա նշանակում, Լևոն Քոչարյանը պատասխանեց․
«Այն ժամանակ, երբ պետք չէր կանգնել ու Ստեփանակերտում հայտարարել, թե Արցախը Հայաստան է ու վերջ, այլ պետք էր դրա շուրջ աշխատել, հայտարարեցին, հիմա էլ, երբ պետք է համախմբել այն գաղափարի շուրջ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա չեն անում։ Սրանց մոտ ամեն ինչ հակառակն է»։


















































Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Բեռնում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը
Սահարայի ավազները սպիտակել են