Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունն ամեն գնով չէ, որ պետք է վերացվի․ Նիկոլայ Սիլաեւ
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունն ամեն գնով չէ, որ պետք է վերացվի, ոչ էլ ավելի մեծ լարվածության հաշվին։ Ես լիովին վստահում եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանն այն հարցում, որը վերաբերում է ի շահ մեր դաշնակցի այդ գործընթացի դասավորությանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաեւը՝ մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու փորձերը։
Նրա կարծիքով՝ վաղ թե ուշ սահմանը պետք է բացել։
«Դա կարեւոր է տրանսպորտային հաղորդակցությունների համար, նաեւ՝ մեր։ Հասկանալի է, որ հայ հասարակության մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը կապված է շատ ուժեղ էմոցիաների հետ։ Ինձ թվում է, որ այս գործընթացին այժմ չի բավարարում հրապարակայնությունը։ Այստեղ ավելի բաց խոսելու հնարավորություն կա։ Ընդհանուր առմամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ թե կնվազեցնի հայ-ռուսական հարաբերությունների նշանակությունը, այլ կավելացնի այն։
Թուրքիան կարեւոր առեւտրային գործընկեր է Հարավային Կովկասի երկրների համար։ Բայց Ռուսաստանը, ի թիվս այլ բաների, նաեւ արտահանում ստացող է։ Այն արտադրությունը, որը կա Հարավային Կովկասի երկրներում, մեծապես կողմնորոշված է դեպի ռուսական շուկա։
Հենց ռուսական շուկայի հետ է կապված հայկական արդյունաբերության վերածնման հեռանկարը, քանի որ դեռեւս մնացել են կապեր եւ որոշակի բազա։ Բայց Թուրքիան դժվար թե շուկա լինի այս երկրների արդյունաբերական արտադրանքի համար, Թուրքիան դժվար թե ստեղծի պետական պատվերների այնպիսի ծավալ, որը ստեղծում է կամ կստեղծի Ռուսաստանը, Թուրքիան դժվար թե այդքան հեռանկարային ՏՏ-շուկա լինի: Ռուսաստանը 1990-ականներին էր վախենում այդպիսի մրցակցությունից, բայց ոչ հիմա։
Ինչ վերաբերում է հայկական շուկայում թուրքական ապրանքների մրցակցությանը, ապա սա մաքսային կարգավորման հարց է, ոչ թե բաց սահմանների»,- նշեց փորձագետը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում