Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը

Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնելու, ամսի 3-ը լինելու է իրենց քաղաքական գերեզմանը. Սաղաթելյան

Թշնամական ծրագիրը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը որոշել է չվերանալ: Այս մասին Ֆրասիայի հրապարակում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Ողջույն, սիրելի հայրենակիցներ։

Նախ ցանկանում եմ շնորհավորել մեր անկախության և պետականության վերակերտման օրը՝ մայիսի 28-ը։ Այսօր մեր ամենալուսավոր տոներից մեկն է։

1918թ. մայիսի 28-ին մեր նախնիներն իրագործեցին անհնարը՝ համախմբեցին ցեղասպանված ժողովրդին, միավորեցին նրանց, հավատք և ուժ ներշնչեցին ու, հաղթելով թշնամուն, ստեղծեցին հայկական պետականություն։ Երբեք մեր ժողովուրդն այդքան ծանր կացության մեջ չի եղել, որքան 1918-ի մայիսին։ Երբեք մենք այդքան լքված չենք եղել, որքան այն ժամանակ։ Եվ երբեք իրավիճակն այդքան անհույս չէր, որքան Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման նախաշեմին։ Բայց, «Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»․․․

Այդ խենթերը՝ հայկական պետականության հիմնադիր հայրերը, կատարեցին ամենակարևոր ընտրությունը՝ անկախ և ազատ հայրենիք ունենալը նրանք գերադասեցին ամեն ինչից։

Ստանձնելով հսկայական պատասխանատվություն՝ նրանք դարձան մեր ժողովրդի ամենալուսավոր զավակների ժառանգը, քաոսից և համատարած ավերածություններից պետություն ստեղծեցին, գրադարաններ, դպրոցներ ու համալսարաններ հիմնեցին Հայաստանում։

Նրանք դարձան մեր ժողովրդի ամենահոգևոր զավակների ժառանգը ու եկեղեցի, մշակույթ և արվեստ զարգացրին Հայաստանում։

Նրանք դարձան մեր ժողովրդի ամենախիզախ զավակների ժառանգը ու կրկին ազգային բանակ ստեղծեցին Հայաստանում։ Նրանք դարձան նախորդ դարասկզբի Մաշտոցները, Նարեկացիներն ու Վարդան Մամիկոնյանները՝ վերջիններիս պատգամը փոխանցելով հայ ժողովրդի գալիք սերունդներին։

Այդ ճակատագրական պահին ժողովրդին համախմբելու, կազմակերպելու քաղաքական պատասխանատվությունը ստանձնեց օրվա գլխավոր քաղաքական ուժը՝ ՀՅԴ-ն։

104 տարի առաջ մեր հիմնադիր հայր Արամ Մանուկյանը ասում էր․ «Շարժվի՛ր, հայ ժողովուրդ, դու որոշած ես չի չքանալ այս աշխարհեն»։

104 տարի առաջ մեր նախնիները դուրս եկան պայքարի, հաղթանակեցին, որ ծնվի Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Այսօր տասնյակ հազարավոր հայեր կրկին դուրս են եկել պայքարի։

Ցավոք, մեր ժողովրդի մղած հերոսամարտերից, պետականության վերակերտումից ավելի քան մեկ դար անց մենք վերստին կանգնած ենք գոյաբանական նույն խնդրի առջև։

Մեր առջևում մեզ ցեղասպանած նույն թշնամին է՝ նույն ծրագրերով և գործիքներով։ Սակայն նույնն ենք նաև մենք՝ Սարդարապատ ու Բաշ Ապարան հաղթած, Արցախ ազատագրած հայերս։

Ուրեմն, այս անգամ էլ թշնամական ծրագիրը դատապարտված է ձախողման, քանի որ հայ ժողովուրդը որոշել է չվերանալ աշխարհի երեսից։

Ճակատագիրը մեզ չի թողնում այլընտրանք։ Այս պայքարը հայ ժողովրդի գոյության կռիվն է, արժանապատվության կռիվն է, նամուսի կռիվն է, հետևաբար, սա սրբազան կռիվ է և ավարտվելու է հաղթանակով:

Եվ դա մենք արեցինք միասին, արեցինք՝ ի տես աշխարհի, ի տես մեր թշնամիների ու բարեկամների, մենք մեր այս մեկամսյա պայքարի ընթացքում փաստել ենք․

-Հայ ժողովուրդը ծնկի չի՛ եկել, պատրաստ է պայքարել իր հայրենիքի համար,

-Հայ ժողովուրդը չի՛ ընդունում օրվա իշխանության՝ երկիրը կտոր-կտոր հանձնելու քաղաքականությունը,

-Նիկոլը չունի՛ մանդատ ժողովրդի կողմից երկիրը տանելու նոր զիջումների,

-Նիկոլը չունի՛ ժողովրդական աջակցություն, հետևաբար լեգիտիմ չէ, նրա միակ հենարանը ուժային կառույցներն են։

Այս պայքարի ձեռքբերումներն, իսկապես, շատ են։ Մեզ բոլորիս համատեղ ջանքերով հաջողվել է մոբիլիզացնել անհավանական ուժ։ Մեզ հաջողվել է համախմբել ամենատարբեր նախասիրություններ, հետաքրքրություններ և զբաղմունքներ ունեցող, բայց պետականություն ունենալ ցանկացող արժանապատիվ մարդկանց։

Նայեք ձեր շուրջը՝ այդ մարդիկ ձեր կողքին են, ամեն օր դուք միասին քայլում եք, դուք գնալով դառնում եք մի մեծ բանակ, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը և կառուցել նոր որակի պետություն:

Սիրելի հայրենակիցներ,

Միասին մենք իսկապես հսկայական գործ ենք արել, սակայն արվածը չի կարող բավարարել մեզնից որևէ մեկին՝ քանի դեռ լուծված չէ գլխավոր նպատակը՝ դավաճանը դեռ գտնվում է իշխանության ղեկին։

Մենք մեր նպատակին երբեք այսքան մոտ չենք եղել, սակայն հարկավոր է մի լրացուցիչ ճիգ ևս․ պետք է ուժերի համախմբում, պետք է տեմպը պահել, ճնշումն ավելացնել , որպեսզի արձանագրենք ժողովրդի հաղթանակը։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք բազմաթիվ անգամներ հայտարարել ենք, որ սա իշխանության համար պայքար չէ՝ սա Հայաստանի ինքնիշխանության համար պայքար է։

Հայաստանում իշխանությունները ձևավորվելու են ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար ընտրություններով։ Այդ ժամանակ գուցե այստեղ գտնվող քաղաքական ուժերը կթակեն ձեր դռները և ձեզնից վստահության քվե կխնդրեն սեփական ծրագրերն իրականացնելու համար, սակայն մինչ այդ մենք պետք է լուծենք պարտության և պատերազմի խորհրդանիշ հանդիսացող անձին մերժելու և նրանից երկիրը ազատագրելու խնդիրը։

Սիրելի հայրենակիցներ, այսօր մեր կյանքում գոյացել է ջրբաժան։ Այդ ջրբաժանը վերաբերում է հայկական պետականության կենսական շահերին։

Ջրբաժանի մի կողմում արժանապատվություն և կարողություններ ունեցող մարդիկ են, ովքեր պատրաստ են հանուն պետականության զոհաբերել անձնական շահերը և լծվել նոր որակի պետության կերտման ծանր, բայց արժանապատիվ գործին։

Ջրբաժանի մյուս կողմում անվերջ մեզ խաբած, սեփական ժողովրդի օրակարգին ու պետական շահերին դավաճանած, պատերազմում պարտված իշխանական խունտան է, որը պատրաստ է զիջել ամեն ինչ, միայն թե պահի սեփական իշխանությունը։

Այս պատկերը տեսանելի է այս հրապարակում հավաքված յուրաքանչյուրի համար։ Սակայն սուտը, կեղծիքը, մանիպուլիացիան փակել են մեր հասարակության շատ ներկայացուցիչների աչքերը։ Ցավոք, դեռ մեր հայրենակիցներից շատերը ֆեյքերի, կեղծիքի ազդեցության տակ են, և իրական վտանգները դեռ չեն զգում։

Ուստի մեր այդ հայրենակիցներին կատարվողի իրական պատկերը ներկայացնելու, մի վերջին անգամ հանրության համար ահազանգ հնչեցնելու նպատակով մենք հունիսի 3-ին հրավիրել ենք ԱԺ արտահերթ նիստ՝ պահանջելով, որպեսզի ԱԺ-ն ընդունի հայտարարություն, որում ամրագրված է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում և առանցքային այլ դրույթներ։

Այսպիսի փաստաթղթի ընդունումը չի կարող խնդրահարույց լինել իրեն հայ համարող որևէ մեկի, առավել ևս՝ իշխանության ներկայացուցչի համար։

Բայց երեկ երեկոյան հայտարարել են, որ չեն գալու։

Մինչ այդ ասում էին, որ խորհրդարանական ընդդիմությունը վախենում է գալ խորհրդարան, նայի մեր աչքերին ու ասի՝ ինչ ասում է հրապարակից։

Խնդրեմ, ասել ենք՝ տղա ե՞ք, եկեք, ու շատ ուղիղ ենք ասել, ու ասել ենք՝ սա էլ օրակարգը․ չեն գալիս։

Չեն գալիս և մեկ ու կես էջանոց հայտարարության որևէ տողի, որևէ բառի վրա չկա քննադատություն, չկա հակազդեցություն։

Չեն գալիս, որովհետև պատրաստվում են երկիրը հանձնելու։

Ամսի 3-ը լինելու է իրենց քաղաքական գերեզմանը։

Առաջիկա օրերին մեր պայքարը կառուցվելու է այս տրամաբանությամբ․ բոլորը պետք է հստակ կողմնորոշում արտահայտեն՝ կա՛մ կողմ են, կա՛մ դեմ․ սա ջրբաժան է»,-ասել է նա։