ԱՄՆ-ում առաջարկել են Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից
Թուրքիան պետք է դուրս մնա ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու հարցում դիրքորոշման պատճառով. ասել է Մերձավոր Արևելքի ֆորումի նախագահ, պատմաբան և արևելագետ Դանիել Փայփսը TVP World-ի եթերում։
Ըստ Փայփսի՝ Անկարայի գործողություններն այս իրավիճակում «շանտաժ» են՝ նա կարող է համաձայնել ընդլայնել դաշինքը, եթե իրեն որոշ առավելություններ տրվեն:
Բացի դրանից՝ փորձագետը քննադատել է Թուրքիայի միջազգային քաղաքականությունը վերջին երկու տասնամյակում։
«1952-ից մինչև 2002 թվականը Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ լավ դաշնակիցն էր, բայց վերջին 20 տարում դարձել է ծայրահեղ վատը: Նույնիսկ դաշնակից չէ: Անկարան թշնամական քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի անդամների նկատմամբ, ինչպիսին Հունաստանն է, ներխուժել է Սիրիա, սպառնացել Եվրոպային սիրիացի միգրանտներով, Ռուսաստանից գնում է Ս-400-ներ»,- ասել է Փայփսը, որին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա հավելել է, որ Թուրքիան փաստացի կորցրել է իր անդամակցությունը դաշինքին՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի նկատմամբ ունեցած դիրքորոշման պատճառով։
«Եկել է Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու ժամանակը, թող գնա դեպի Ռուսաստան, Չինաստան և Իրան…»,- ամփոփել է Փայփսը:


















































Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Եվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել Իրանը
Հայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Սահարայի ավազները սպիտակել են
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկը ընտրել է ՄՍԾ-ն՝ ին...