Ինչո՞ւ է փոշմանել Շիրակի մարզպետի եղբայրը (տեսանյութ)
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, զղջացել ու որոշել է, այնուամենայիվ, դուրս չգալ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Նազելի Բաղդասարյանը հաստատեց՝ ասելով. «Գիտեմ, որ այս պահին նա Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, բայց ճիշտ կլինի իր հետ խոսել: Ազգակցական կապ ունենք, ճիշտ է, բայց նրա քայլերի կամ որոշումների համար պատասխանատվություն չեմ կրում»:
Արման Բաղդասարյանը, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագրից» ու վայր դնում ավագանու մանդատը։ Փաստորեն, այժմ զղջացել է ու հեռացրել նախկին գրառումը: Մանդատից էլ չի հրաժարվել, ավելին՝ մայիսի 11-ին, երբ Դիմադրության շարժման անդամները մեկնում էին Շիրակի մարզ, ի թիվս իշխանությանը սատարող ու զոհված զինծառայողների հարազատների (վերջիններս, համենայնդեպս, այդպես էին ներկայանում)՝ Հոռոմ գյուղի մոտակայքում նաև Արման Բաղդասարյանն է եղել՝ իշխանությանը, այսպես ասած, բարիդրացիության ժեստ անելով և հավելյալ հավատարմության երդում տալով:
Մեր տեղեկություններով՝ Բաղդասարյանի գրառումից որոշ ժամանակ անց քաղաքական իշխանությունները նրա քրոջը՝ Նազելի Բաղդասարյանի միջոցով են փորձել հարցեր պարզաբանել, հասկանալ, թե ինչու է մարզպետի եղբայրը, այսպես ասած, հարվածում մեջքից: «Ոչ, իմ միջոցով որևէ բան չի եղել: Կարող եմ ասել՝ իր հետ կապված խնդիրները քննարկվել են ֆրակցիայի ղեկավարի հետ, ու բացի ազգակցական կապը, իր մյուս որոշումների մասով պատասխանատվություն չեմ կրում»,- մեզ հետ զրույցում նշեց մարզպետը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն