Մեր շարժումը որևէ կերպ դրսի տեր չունի և չի կարող ունենալ․ Իշխան Սաղաթելյան
Չգիտեմ որքան է հավաստի, որ Նիկոլը ՀԱՊԿ-ից զորք է խնդրել Հայաստանի ներքին զարգացումները ճնշելու համար՝ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հչապարակից մեկնարկած Դիմադրության երթի ժամանակ։
«Չգիտեմ՝ դա որքան է հավաստի, բայց կարող եմ վստահեցնել, որ այն, ինչ կատարվում է Հայաստանում՝ դա մեր պետության ներքին գործն է, սա մեր ժողովրդի պայքարն է և մեր շարժումը որևէ կերպ դրսի տեր չունի և չի կարող ունենալ․ սա զուտ մաքուր հայկական, համաժողովրդական, հանուն Արցախի ու Հայաստանի պայքար է։ Իսկ եթե որևէ մեկի մտքով անցնում է, որ Հայաստանը կարող է դառնալ տարբեր շահերի մանրադրամ, մենք դա թույլ չենք տալու, որովհետև հիմա փողոցում ենք նաև հենց դա կանխելու համար»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա վստահեցրեց, որ, հակառակ պաշտոնական տվյալների, միայն երեկ իրականում 600-700 քաղաքացի է բերման ենթարկվել․ Երևանի բաժիններում տեղ չի եղել և շատ քաղաքացիների տեղափոխել են Արտաշատի, Աբովյանի, Վաղարշապատի բաժիններ։
«Նիկոլը շատ է սիրում, չէ՞, «աննախադեպ» բառն օգտագործել, իրոք աննախադեպ է։ Մի նպատակ ունեն՝ կասեցնել մարդկանց ցասումը, պայքարը, բայց չի ստացվելու, որովհետև ՀՀ քաղաքացիները դուրս են եկել և գիտեն՝ ինչի համար»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ գիտենք ինչ է կատարվում այն իշխանության հետ, որը կորցնում է լեգիտիմությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն