Առաջին երեք քայլերը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո
Հատված Իշխան Սաղաթելյանի՝ Ֆրանսիայի հրապարակում մայիսի 15-ի հանրահավաքին ունեցած ելույթից․
«Մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ես արդեն խոսել եմ, թե ինչպես ենք պատկերացնում մեր երկրի վերականգնումը։ Դավաճանների այս կույտին իշխանությունից հեռացնելուց հետո Հայաստանում կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը երկիրը կտոր-կտոր հանձնելու Նիկոլի մտադրությանը կհակադրի Հայաստանը ոլորտ առ ոլորտ վերականգնելու քաղաքականությունը։
Առաջին հերթին մեզ պետք է համերաշխություն, կայունություն և անվտանգություն։ Պետք է վերականգնենք մեր ներքին միասնությունը։ Հանդարտ ու գրագետ աշխատանքով կառուցենք ուժեղ Հայաստան:
Ուժեղ ու կայացած պետության երեք հիմնասյուներն են՝ տնտեսությունը, բանակը և արտաքին քաղաքականությունը։
Նայեք, թե ովքեր են ներկայացնում այդ կենսականորեն կարևոր համակարգերը Հայաստանում։
Նիկոլին հեռացնելուց հետո առաջին մեր երեք քայլերը
լինելու են
պետության ողնաշարը հանդիսացող համակարգերի վերակենդանացումը։
Սպառողական, արժեք չստեղծող տնտեսության փոխարեն՝ մրցունակ ու առաջադեմ, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն,
Կազմաքանդված, բարոյալքված բանակի փոխարեն՝ իրապես մարտունակ, սպառազինություններով հագեցած զինված ուժեր, ոչ միայն պաշտպանողական, այլ հարկ եղած դեպքում նաև պաշտպանողական բանակ,
․մուրացիկ դիվանագիտության փոխարեն ազգային շահերի վրա հիմնված պրոֆեսիոնալ, նախաձեռնողական, գործընկերային, բայց ոչ ստրկական արտաքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության ոլորտում պետք է հանդես գանք մեր օրակարգով, Րացախի ու Հայաստանի շահերն սպասարկող օրակարգով։
Մենք դա կարող ենք, դա անելու ենք միասին։ Ծրագրերը կան՝ ամեն օր մենք դա ներկայացնում ենք այստեղ քննարկումներում։ Այս հարթակից տալիս ենք հիմանկան ուղղությունները։ Երկիրն այս վիճակից դուրս բերելու և՛ ծրագիրը կա, և՛ թիմը կա»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն