Երազիս հիվանդանոցից տուն էի գնացել, Արտյոմս ուրախ Արեն էր ասում. ծնվել է զոհված զինծառայողի եղբայրը
Երազիս հիվանդանոցից տուն էի գնացել, Արտյոմս տանն էր, գրկել էր ինձ ու Արեն-Արեն էր ասում: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Վարդանյանի մայի՝ Սիրան Վարդանյանը, ով կրկին որդի է ունեցել:
«Մի անսպասելի զգացողություն էր, երբ իմացա բալիկի եմ սպասում: Երեխաներս ևս ուրախացել էին, հուզվել էին, փաթաթվել էին ինձ»,- ասաց Սիրան Վարդանյանը:
Տիկին Սիրանի բնորոշմամբ՝ իր որդին՝ Արտյոմը, խիստ բնավորություն ուներ, եթե իմանար, որ եղբայր է ունենալու շատ կուրախանար:
«Ճիշտ է, ոչ ոք Արտյոմ չի կարող լինել, բայց բոլոր երեխաներս էլ իմն են, բայց Արտյոմիս ուրիշ ձև էի սիրում: Արտյոմիս հետ մենք շատ էինք կապված, իրար հետ խորհրդակցում էինք, իրար հետ կիսվում»,- ասաց նա:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի ծննդատան վարիչ Արսեն Սարգսյանն էլ ասաց, որ մայրը բնական ճանապարհով է հղիացել:
«Ծննդաբերել է կեսարյան հատումով, բայց վիրահատությունը առանց բարդությունների է անցել: Առողջ բալիկ է, և՛ մոր, և՛ որդու վիճակը լավ է»,- եզրափակեց Արսեն Սարգսյանը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում